Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Նոր բլոգ

on January 1, 2013

Ցավոք, ստիպված եղա հրաժարվել 9,5 տարեկան հին բլոգիցս ու նորը բացել: Գիտեի, որ էդ օրը գալու է, որովհետև վերջերս հայտնաբերել էի, որ նկարներ բեռնելու սահմանս live journal-ում լրանում է: Դրան գումարած ինձ բոլորովին դուր չեկան այնտեղի ամենաթարմ փոփոխությունները, այդ թվում՝ գովազդների շատացումը, չեղած վիճակագրությունն էլ վճարովի դարձնելն ու նկարների խմբագրման նոր ձևը, որն իմ փոքր էկրանով համակարգչի համար տեխնիկական խնդիրներ էր ստեղծում:

Զարմանալիորեն նոր բլոգ բացելս համընկավ 2013-ի գալու հետ: Ու քանի որ այս տարին ինձ համար լրիվ նոր սկզբի տարի է լինելու, մտածեցի՝ վատ չէր լինի այն նոր բլոգով սկսել: Այնպես որ, համեցեք, կարդացեք, քոմենթեք, արտահայտվեք, ինչ ուզում եք, արեք:

Ի դեպ, սովորությանս համաձայն բավական հաճախ փակ գրառումներ կանեմ: Եթե ուզում եք դրանք կարդալ, որևէ կերպ ինձ տեղյակ պահեք, որ գաղտնաբառն ասեմ:

Հ.Գ. Որևէ մեկը գիտի՞ էստեղ ոնց են sticky post կամ նմանատիպ մի բան անում: Կարճ ասած՝ ո՞նց անեմ, որ էս գրառումս միշտ վերևում մնա:

Advertisements

28 responses to “Նոր բլոգ

  1. Անուկ says:

    Ծիկ։ 😛 😀
    Նոր տարիդ ու նոր բլոգդ շնորհավոր։ 🙂 Սկսվող տարիդ թող հաջող ու հետաքրքիր իրադարձություններով հագեցած լինի, ու էստեղ էլ հետաքրքիր ու պոզիտիվ գրառումներ անես միշտ։ 🙂

  2. mruben0 says:

    Ինչքան հիշում եմ, sticky post-ի համար պետք ա index.php-ից բան-ման փոխես, հեսա բզբզեմ, ասեմ 😉

  3. hetanos says:

    Welcome to wordpress, Byur jan:)

  4. urishbaner says:

    Բարև ու նոր բլոգդ ու նոր տարիդ շնորհավոր 🙂

  5. ողջույն այս կողմերում ։Ճ

  6. arammirzoyan says:

    Բարի գալուստ ու շնորհավոր:)
    Գաղտնաբառի պահով էլ +1:

    • byurie says:

      Շնորհակալ եմ, շնորհավոր Նոր տարի 🙂 ասա՝ որտեղ ուղարկեմ գաղտնաբառս

      • arammirzoyan says:

        Բարև, Բյուրի ջան:)
        Կներես, որ այսքան ուշ եմ պատասխանում: Ես ԿՄ-ից հետո ինձ ստեղ մի տեսակ օտարության մեջ եմ զգում ու դեռ գլուխ չեմ հանել ստեղի օրենքներից:
        ՖԲ-ով ուղարկի (Aram Yan). տենց հաստատ կտեսնեմ:)))

      • byurie says:

        լսի, ես էլ եմ ինձ ստեղ օտարության մեջ զգում, մի տեսակ անդուր ա: բա շուտ-շուտ էրևա էս կողմերում, ջան ասենք, ջան լսենք 😀

        ________________________________

  7. Ներսես says:

    Ավելացրի գուգլ ռիդերում, ու առաջինը գաղտնաբառով գրառումը ցույց տվեց, մտածեցի գամ բողոքեմ, «բա էստեղ ո՞նց ես փակ գրելու»։ էն էլ արդեն ասել ես որ կտաս ։ՃՃ

    Հա համ էլ շնորհավոր Նոր տարիդ ու գալիք Սուրբ Ծնունդը; Էս տարի լավ գործեր ես բռնել, հաջողություն քեզ։ Ցանկանում եմ որ ամեն ինչ լավ լինի ու քո ուզածով ։Ճ

    • byurie says:

      Մի րոպե, չհասկացա, գաղտնաբառով գրառումը բա՞ց ա ցույց տալիս: Թե հա, լավ ա դրա մասին իմանալը: Թե չէ, հեսա ուղարկեմ:

      Մերսի, քեզ էլ շնորհավոր 🙂

      • Ներսես says:

        Շնորհակալ եմ,

        Բաց չի բայց սենց բան ա ցույց տալիս

        Protected: 2013-ի ծրագրերս
        BY BYURIE
        This post is password protected. To view it please enter your password below:

        Password:

        ՆԵՂ ԱՆՁՆԱԿԱՆ
        Enter your password to view comments.

        Չես ուղարկել դեռ ։P

  8. srtik says:

    Ես էլ եմ գաղտնաբառն ուզում, եթե կարելի է։ Համ էլ շնորհավոր Նոր Տարիդ։ ։)

  9. Շնորհավոր նոր բլոգդ, հուսով եմ քո հետ միասին մեր ճամփորդություններ կշարունակվեն 🙂

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: