Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

«Տեսարաններ գյուղական կյանքից» (Ամոս Օզ)

on January 3, 2013

Չէ, էս գիրքը չեմ ուզում կարդալ: Էդ էր առաջին միտքը, որ ծագեց առաջին էջերն անցնելուց հետո:

Ամեն բառը դզած-փչած, խիստ կառուցվածքով, ակադեմիական գրական ստեղծագործություն: Մոտավորապես Սևակի նման, երբ ամեն ինչ մեջը ճիշտ ա, ու հենց էդ ճշտությունից ներվերդ խախտվում են, որովհետև բացի դրանից ուրիշ ոչ մի բան չկա:

Բայց չէ… հետո էլ էդպես չէր: Հետո տեսնում ես, որ դզած-փչածությունից բացի ուրիշ բան էլ կա, իսկ ավելի ճիշտ՝ էդ քանոնով գծած գծերը կորում են երկրորդ մասից սկսած: Ավելին՝ հեղինակն ամեն առանձին մասում նոր հնարքներ է կիրառում. անցյալ ժամանակից անցնում ներկայի, երրորդ դեմքից առաջինի, հերոսի պարզ նկարգրից անցնում նրա մտքերը մեջրբերելուն և այլն:

Ամոս Օզի «Տեսարաններ գյուղի կյանքից» գիրքն էնքան էլ վեպ չէ, ոչ էլ պատմվածքների ժողովածու: Ինչ-որ մի բան է էդ երկուսի արանքում: Յուրաքանչյուր պատմվածքի գլխավոր հերոսը հպանցիկորեն հայտնվում է մյուսում: Տպավորություն է ստեղծվում որ տիեզերքից նայում ես Իսրայելում գտնվող մի գյուղի, որն ունի իր բազմազան բնակիչներն իր դարդերով: Հետո զում ես անում ու հերթով մտնում էդ բնակիչների տները, ծանոթանում նրանց նիստուկացին, խնդիրներին, իսկ ամենակարևորը՝ վախերին:

Գյուղում տարօրինակ դեպքեր են տեղի ունենում: Անծանոթը հայտնվում է մեկի տանը, համոզում, որ իր ծեր մորից ազատվի: Բժիշկը գնում է քրոջ որդուն դիմավորելու, որն էդպես էլ չի գալիս: Մի ծերունի ամեն գիշեր տան տակ փորելու ձայներ է լսում, բայց դուստրը չի հավատում նրան: Դեռահաս տղան ծնողների մահճակալի տակ ինքնասպան է լինում ու մի գիշեր էնտեղ մնում, մինչև հայտնաբերում են դիակը:

Էս բոլոր դեպքերը (և մնացածները, որոնց մասին չգրեցի) բացատրության կարիք ունեն, սպասում ես, թե հեղինակն ինչ լուծումներ կտա, բայց էդպես էլ բաց է մնում «բա ինչ եղավ հետոն»՝ տեղ թողնելով ամենահասարակ առօրեական բացատրություններից մինչև գերբնական ուժեր:

Վերջիվերջո, էստեղ կարևորը «ինչ եղավ հետոն» չէ, այլ հեղինակի ստեղծած գյուղի բնակիչների անորոշությունը, միայնությունն ու վախը: Ու էստեղ քաղաքականություն բնավ չի շոշափվում: Մենակ վերջին պատմվածքում, որտեղ գրքի բոլոր հերոսները հավաքվել են երգելու, թեթևակի խոսում են քաղաքականությունից, բայց թեման անմիջապես փոխում են:

Վերջին ամենակարճ մասը մի տեսակ կոտրում է ամբողջ գրքի մթնոլորտը: Առաջին դեմքը պատմում է ինչ-որ ճահճի մասին, որը ենթադրաբար նույն գյուղն է անցյալում կամ ապագայում: Նկարագրում է ինչ-որ մարդու երևալն ու անհետանալը, որի մասին գերեզմանափորն ասում է. «որ այնտեղ էր կամ որ երևակայեցինք՝ այնտեղ էր…»:

Բայց ամենավատը. էս գրքից հետո մինչև հոգուս խորքը հիասթափվեցի թարգմանված գրականությունից: Դրանք բոլորն իրար նման են, ինչքան էլ վարպետորեն թարգմանված լինի: Ու որոշեցի. լինի դա եբրայերեն, թե ճապոներեն, կամ պիտի սովորեմ, կամ ուղղակի չկարդամ նրանց գրականությունը:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: