Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Ամենատարբեր ձմեռային արձակուրդը

on January 5, 2013

DSCF2683Ձմեռային արձակուրդներին կամ այլ կերպ ասած տոներին համակուրսեցիներիս մեծ մասը տուն է գնում. ոչ միայն Հայաստանում, այլև Եվրոպայում ընդունված բան է տոներին ընտանիքով լինելը: Իսկ այն համակուրսեցիներս, որոնք հեռավոր երկրներից են կամ ձմեռային տոներն իրենց համար ոչինչ չեն նշանակում, էդ ընթացքում ճամփորդում են:

Իմ հարցը բարդ էր. Հայաստանը շատ հեռու երկիր չես ասի (չնայած եթե Մոսկվայով գալու տարբերակը հանենք, մյուս բոլոր դեպքերում երկու օր էր տևելու Յոենսուից Հայաստան հասնելս ու ահավոր թանկ էր լինելու),  ընտանիքս ուզում էր, որ տոներին իրենց հետ լինեմ, բայց արի ու տես անցյալ տարի ինքս ինձ խոսք եմ տվել, որ այլևս երբեք Նոր տարին Հայաստանում չեմ դիմավորելու: Դրան գումարած՝ մի տարվա ընթացքում ձմեռային տոների նկատմամբ զզվանքս մի տարվա ընթացքում ուրիշ զգացմունքով չէր փոխարինվել:

Էդպես երկար մտածեցի՝ ինչ անել: Ուզում էի Յոենսուում մնալ, բայց էնտեղ մենակ ու տխուր կլիներ: Տաք երկրներ (Իսպանիա, Իտալիա) գնալն էր տարբերակ, բայց նորից. շատ լավ ճանաչելով ինքս ինձ՝ գիտեի, որ էլի մենակ ու տխուր  եմ լինելու: Ու որոշեցի ընտրել ոսկե միջինը. Հայաստանից դուրս, բայց մտերիմ մարդկանց հետ ու սիրելի քաղաքում: Ճամպրուկս դասավորեցի, ճանապարհվեցի Ամստերդամ, որտեղ բնակվում է մորաքույրս իր դստեր, սևամորթ ընկերուհու և Սաշա շան հետ:

Ու պատկերացրեք, բնավ չեմ փոշմանում:

DSCF2760

Մենք էնտեղ միասին տոնածառ զարդարեցինք, Սուրբ Ծննդյան գիշերը միասին սուշի սարքեցինք ու ընթրեցինք, մի երկու օր անց թուրքական բաղնիս գնացինք, ավելի ուշ՝ միմյանց համար նվերներ գնելու, որոնք դրեցինք տոնածառի տակ, սակայն մինչև Նոր տարի չդիմացանք ու երկու օր առաջ կոնյակի բաժակները ձեռքներիս բացեցինք: Արանքում մի օր էլ Ամստերդամում թափառելու ծարավս հագեցրի ու բոլորովին պատահաբար Ծովինարին հանդիպեցի:

Նոր տարին դիմավորեցինք տանը՝ հեռուստաէկրանի դիմաց, որտեղով Queen-ի Bohemian Rhapsody-ն էր հնչում, տակը՝ երգի բառերը, որ հեռուստադիտողները ձայնակցեն: Ուղիղ տասներկուսին երազանք գրեցինք թղթի վրա, վառեցինք, գցեցինք շամպայնի բաժակի մեջ: Հրավառություն սկսվեց: Սաշա շանը կոնյակ խմացրեցինք, որ պայթյուններից չգժվի: Բակ դուրս եկանք հրավառությունը նայելու: Անձրև էր գալիս: Մեր պայթուցիկները բաց թողեցինք, որոնք խաղալիքներ էին երկնքի փայլատակումների համեմատ:

DSCF2759

Ամսի մեկին մորաքրոջս աշխատակիցների հետ ծովափ գնացինք: Լիքը մարդ կար էնտեղ: Ասում են՝ հոլանդական ավանդույթ է Նոր տարվա գիշերը ծով մտնելը: Բա ցու՞րտը: Հեչ պետքները չէ: Ես իմ այծի շալով փաթաթվեցի, որն ինձ փրկում էր ֆիննական ամենադաժան ցրտերից, բայց արի ու տես, որ սառում էի: Իսկ մարդիկ տկլոր-տկլոր հանձնվում են ծովի ալիքներին, որոնք գոնե էդ օրն ահավոր բարձր էին:

Ափին զբոսնելուց հետո մոտակա սրճարանում տաք շոկոլադ խմեցինք: Էլի լիքը մարդ կար. հազիվ ենք ազատ սեղան ճարել: Սեղանի շուրջ հոլանդերեն էին խոսում: Կարծում էին՝ ձանձրանում եմ, մինչդեռ ես թաքուն հասկանում էի գրեթե ամեն ինչ:

DSCF2765

Երեկոյան գնացինք մորաքրոջս վրացուհի ընկերուհու՝ Մեգիի տուն: Էնտեղ տաք էր: Չէ, ջերմ էր: Սեղանին ինձ ծանոթ ուտելիքներ կային: Երջանիկ էի: Մեգին հոգատար էր: Բայց ինչ-որ պահից սկսած գլուխս սկսեց պայթել, չդիմանալ կոգնիտիվ ծանրաբեռնվածությանը, որովհետև միանգամից չորս լեզու էր պտտվում ուղեղովս. Մեգիի հետ ռուսերեն էի խոսում, մորաքրոջս հետ՝ հայերեն, մյուսների հետ՝ անգլերեն, լսում էի հոլանդերեն, իսկ երբ լրիվ ճըտ եղա, սկսեցի հոլանդերեն խոսել, որովհետև բոլոր տեսակի տորմուզներս փչացել էին, մոռացել էի, որ լեզուն լավ չգիտեմ, ամոթս կորցրած հա խոսում էի:

Ամսի երկուսին էլ ճանապարհվեցի Լայդեն՝ Հրաչ Մարտիրոսյանենց տուն: Լիքը ջերմություն: Հայկական ջերմություն: Մորաքրոջս տանը լավ էր, բայց էդ հայկականությունն էնքան էլ չէի զգացել: Ամստերդամ գնալու ճամփին մտածում էի՝ ինչ ճիշտ բան արեցի, որ որոշեցի տոները Նիդեռլանդներում անցկացնել:

Իսկ ամսի երեքի առավոտյան ուղևորվեցի Խրոնինգեն՝ տուն նայելու, բայց դա առանձին պատմություն է, կպատմվի մի ուրիշ անգամ: Արձակուրդս վերջանում է, ու ես նստած եմ հայկական Սուրբ Ծննդյան գիշերը մեն-մենակ, տխուր: Հիմնական զբաղմունքս տարեսկզբին տված խոստումս, այն է՝ ինտերնետ քիչ մտնելը, ամբողջ ուժով խախտելն է: Կարոտում եմ Յոենսուի ձյունը:

Երաժշտություն – “Black Dove” (Tori Amos)
Տեղս – Խրոնինգեն, Նիդեռլանդներ

Advertisements

One response to “Ամենատարբեր ձմեռային արձակուրդը

  1. […] որո՞նք էին իմ ամենասիրած պահերը – Հունվարի 1-ին հոլանդական ավանդույթի համաձայն ծովափ գնա… – Լայդենում Նոր տարուն Հրաչ Մարտիրոսյանենց հյուր […]

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: