Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Մի երգի պատմություն

on January 6, 2013

Տարիներ առաջ մի տրաքած կասետ ունեի, վրան՝ ռադիոյից ձայնագրած երգեր: Էդ կասետը շատ էի սիրում ու անընդհատ իրար վրայից երգեր ձայնագրում, եթե հներից հոգնում էի կամ դրանք առանձին ալբոմների տեսքով (հետևաբար ավելի լավ որակով) ճարում էի:

Երբ վերջապես մտա դիսկերի դարաշրջան, էդ կասետը մնաց երգերի քարացած կազմով, էլ չջնջվեց-չթարմացվեց: Բայց դե թանգարանային նմուշ էր. էնտեղ կար 1998թ. հուլիսի 15-ին Հայ FM ռադիոկայանով հնչած Ալանիս Մորիսեթի Uninvited երգը, որը տարիներ շարունակ իմ ունեցած միակ ստուդիայի տարբերակն էր, մինչև MP3-ները մեջ մտան, քաշեցի: Կային նաև այլ երգեր, որոնք թեև շատ արագ այլ ճանապարհներով հայտնվել էին իմ ձայնադարանում, ամեն դեպքում շատ ուժեղ արտացոլում էին իմ կյանքի մի փոքրիկ հատված:

Ու էդ ամենի մեջ կար միայն մի երգ, որն էդպես էլ մնում էր կասետի վրա՝ դուրս չգալով, չհայտնվելով կոմպիս մեջ կամ դիսկերի վրա: Մի օր էլ էդ կասետն անհետացավ, ու դրա մասին միայն հիշողություն մնաց: Մնաց նաև էդ մի հանելուկային երգը, որը ոչ մի կերպ չէր ճարվում ինտերնետում:

Հիշում էի կատարողի անունը՝ Լիզ Նորսման: Հիշում էի երգի մոտավոր անունը՝ Thinking of You: Հիշում էի նաև երգի բառերը ու գուգլում, անվերջ գուգլում: Էդպես մի օր հանդիպեցի Լիզ Ֆեյրին, մտածեցի՝ երևի դիջեյը ռադիոյով սխալ է ասել կատարողի անունը: Փորփրեցի, տանջվեցի, պարզեցի, որ Լիզ Ֆեյրը նման երգ չունի: Ու շարունակեցի փնտրել:

Էսօր հերթական անգամ գուգլեցի Լիզ Նորսման անվան տարբեր ուղղագրություններ, երբ Գուգոն վերջապես ֆայմեց, հարցրեց՝ Did you mean Liz Horsman? Շունչս պահած ասեցի՝ հա, փնտրեցի, երգացանկ գտա, մեջը մի երգ, որը կոչվում է Just Thinking: Բայց ոչ մի տեղ ո՛չ բառերն էի կարողանում ճարել, ո՛չ MP3-ն: Ոնց որ հատուկ էդ երգչուհուն հետքերը երկրի երեսից վերացրած լինեին: Ո՛չ պաշտոնական կայք, ո՛չ էջ վիքիում, ո՛չ Սփոթիֆայ, ո՛չ Ֆեյսբուք, ո՛չ Մայսփեյս: Չկա ու չկա:

Վերջը ուզեցի Ամազոնից առնել, էն էլ ասեց՝ ՄԹ-ից դուրս չի լինի: Լավ է՝ էնտեղ հատված լսելու հնարավորություն կար: Միացրի ու շունչս պահեցի: Հա, էդ էր, հենց իմ կասետի երգն էր, տասնչորս տարեկանում ռադիոյով հաճախ պատվիրածս երգն էր: Էդ էր որ կար:

Ու հիմա դարդոտած նստած մտածում եմ. եթե միայն տարիներ առաջ դիջեյը ճիշտ արտասաներ երգչուհու անունը, էդ ժամանակներում կկարողանայի արտասահմանից ճարել դիսկը ու հիմա չէի նստի, դարդոտի, թե՝ ջահելությանս երգն ինձնից տարան:

Թարմացում. մի հատ էլ նորից lastfm-ում նայեցի, բերեց, Սփոթիֆայով միացրեց, ծարավս հագեցավ: Ուռա՜:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: