Կլինիկական լեզվաբանությունից էսսե գրելու համար ինձ մի գիրք էր պետք: Գրադարանում փնտրեցի, ինչ-որ անորոշ հասցե տվեց: Գրեցի ղեկավարիս, հարցրի, թե դա ինչ է նշանակում: Ասաց՝ գիրքն ամբիոնի լաբում է, էնտեղ պետք է փնտրել:
Էսօր գնացի լաբ: Դուռը կրնկի վրա բաց էր: Ներս մտա: Մարդ չկար: Երբ ավելի ուշադիր նայեցի, տեսա պատի տակ կոմպի մոտ կուչ եկած մի կնոջ: Բարևեցի ու ասացի, որ գիրք եմ փնտրում: Կինը շուռ եկավ, ու տեսա գլխին կապած շարֆը, մեկ էլ դժգոհ դեմքը. Ֆեյսբուքից էի կտրել:
– Փնտրի,- ասաց:
– Ո՞նց, գրքերն այբբենական կարգո՞վ են դրված,- հարցրի ու շփոթված սկսեցի շուրջս նայել՝ փորձելով հասկանալ, թե որտեղից պիտի սկսեմ:
– Էստե՞ղ ես կարդալու:
– Չէ, ուզում եմ հետս տանել:
– Մենք չենք տալիս տանելու: Կամ էլ պիտի կոնտակտներդ թողնես,- ասես էնպիսի բան էր ասում, որ պիտի վախենայի, չուզենայի գիրքը վերցնել:
– Խնդիր չկա,- ասացի ու փորձեցի հասկանալ, թե որտեղ ինչ գիրք կար:
– Հեղինակն ո՞վ է:
– Պարադի:
Ինքը մի վայրկյանում գտավ:
– Ահա,- հետո մի բլանկ հանեց, որ լրացնեմ՝ ապացուցելով, որ գիրք դուրս թողնելը բավական ընդունված պրակտիկա է լաբում:
Մինչ ես մի երկու տող էի լրացնում, նա նորից վերադարձել էր Ֆեյսբուքին:
– Վերջացրել եմ,- ասացի ու թուղթը պարզեցի: Նորից դժգոհ տոնով շրջվեց, վերցրեց, ինչ-որ դարակի մեջ դրեց, վերադարձավ Ֆեյսբուքին:
– Շնորհակալություն,- չլսեց,- ցտեսություն,- նա արդեն կորել էր Ֆեյսբուքում:
Այ որ «փնտրի»–ի փոխարեն ասեր «չունենք», վաբշե Հայաստան կլիներ։ 😀
Էս մեկը չէր կարա ասեր, որովհետև ես նենց մտա, որ հաստատ գիտեմ՝ ունեն: Ընդ որում, եթե ասեր չունենք, ստիպված պիտի լիներ Ֆեյսբուքը փակեր, որ կոմպով ցույց տայի, որ ունեն 😀