Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Մոտալուտ տեղափոխության ահից

on January 11, 2013

Թե ոնց թռան Յոենսուի չորս ամիսները, տենց էլ ինձ համար հանելուկ մնաց, բայց փաստը մնում է փաստ, որ երեք շաբաթ անց նորից ճամպրուկս վերցնելու եմ տեղափոխվեմ այս անգամ արդեն ծանոթ քաղաք, որտեղ ապրելու եմ առաջիկա յոթ ամիսները:

Նորից տեղափոխման ծանր հարցն է առաջ գալիս: Նախորդ անգամվանից լավ դաս առած՝ աշխատել եմ էս ամիսների ընթացքում շատ իրեր չկուտակել ու ամեն առիթով ազատվել ունեցածիցս: Անգիր գիտեմ, թե ինչը մինչև էստեղ գալն ունեի, ինչը՝ չէ: Ու ասենք ստացվել է, որ հիմա արդեն երկու տաք գլխարկ ունեմ մեկի փոխարեն, ընդ որում՝ ոչ մեկն էլ չեմ հագնում: Դրանից արդեն պանիկայի մեջ եմ. մեկից պետք է ազատվել:

Հա, ահավոր գժական վիճակ է: Մի տոպրակ իր Խրոնինգենում ընկերուհուս տանը թողեցի. գարնանային շորեր են, ստեղ դրանք ի՞նչ եմ անում: Մի տուփի մեջ մանր-մունր չօգտագործվող բաներ փոստով կուղարկեմ Երևան, մի ձեռքի ճամպրուկ էլ՝ Խրոնինգեն: Ու չգիտեմ՝ էդքանից հետո 23կգ-ում կտեղավորվե՞մ:

Սա դեռ հերիք չէ, սկսել եմ մանր-մունր բաներից բավական կրեատիվ միջոցներով ազատվելուց: Ասենք, ես մի յոթ հատ կապույտ գրիչ ունեմ: Սկսել եմ մեկով գրել, որ պրծնի, ջարդվի, չգիտեմ ինչ լինի, էդ մեկը գոնե պակասի: Ունեմ նամակ գրելու թղթեր: Էս վերջերս նամակներս անիմաստ երկար են ստացվում, մենակ թե թուղթը պրծնի: Ունեմ մոտ հարյուր չուղարկված բացիկ: Փոսթքրոսինգով արագ-արագ հասցեներ եմ վերցնում, որ գոնե մի տասը հատն ուղարկեմ: Մոմերս անընդհատ միացած են, որ մինչև ամսվա վերջ պրծնեն:

Բա էրեկ էլ մի զույգ տաք գուլպա առա, պանիկայի մեջ ընկա, թե՝ նոր ծանրություն: Հա ինձ հանգստացնում եմ, որ դրա դիմաց մի ուրիշը մաշվել ա: Բայց չէ, չի օգնում:

Գժանոց: Թե սա ի՞նչ պիտի թեթևացնի:

Ու ամենախոխմը պատիս բացիկներն են: Չգիտեմ՝ ոնց վարվեմ հետները: Դրա համար որոշել եմ՝ որը պոկվի, ընկնի, կդնեմ Երևան ուղարկվելիք տուփի մեջ, որը չէ, հետս կտանեմ, որ Խրոնինգենի սենյակս զարդարեմ:

Գերմանիայից գալուց էլ իմ արևին գրքերիցս ազատվել էի: Ոչ մի նոր գիրք չունեմ, բայց նայում եմ գրադարակիս, սիրտս վատանում է. էդքանն ինձ որտեղի՞ց: Ուֆ-ուֆ, կգժվեմ, մինչև էս անգամ էլ տեղափոխվեմ: Ու սա դեռ նախավերջինն ա:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: