Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Գնալ-մնալու ծեծված հարցը

on January 20, 2013

Երևի արդեն զզվացրել եմ անընդհատ էս թեմայից խոսելով, իսկ ընկերներս ձեռքիս էնքան են գժվել, որ քիչ է մնում՝ խաղադրույք անեն այն մասին, թե արդյոք սեպտեմբերին կվերադառնամ Հայաստան, թե ոչ, և եթե վերադառնամ, ինչքան կմնամ:

Իսկ ես անընդհատ գրում եմ էս թեմայով, որովհետև այն իրոք ինձ անհանգստացնում է՝ երբեմն հասնելով գագաթնակետին, դարձնելով նյարդային, անքնության պատճառ դառնում, երազներս խառնում իրար: Ու ինչքան մոտենում է գործնական քայլեր անելու ժամանակը, էնքան ավելի եմ խառնվում իրար:

Ուրեմն վերջերս նորից մտածում էի, որ ամեն դեպքում արժե PhD դիմել: Դեռ նույնիսկ ուզում էի դասախոսներիցս մեկի հետ պայմանավորվել, խորհրդակցել Ֆինլանդիայում հնարավոր տարբերակների մասին: Էդ ցանկությունս գագաթնակետին հասավ, երբ էսօր մի վիդեո տեսա:

Ընդհանրապես, Հայաստանի մասին ցանկացած հոռետեսական նյութ կարդալիս, դիտելիս, նկատելիս փորձում եմ անտարբեր անցնել, հավատալ, որ ամեն ինչ էնքան էլ վատ չէ, բայց երբ բանը հասնում է անմիջապես ինձ կպչող թեմայի, գժվում եմ, խառնվում իրար, ինքս ինձ հարց տալիս. «Բայց ես է՞ս էի ուզում»:

Ու հիմա անտանելի կերպով ուզում եմ գիտությամբ զբաղվել: Ես իմացել եմ, որ սիրում եմ գիտությունը մինչև բժշկական ընդունվելս, մինչև ավարտելս, մինչև հոգեբույժ դառնալս: Կլինիկայի հանդեպ անտարբեր չմնալով՝ իմ օրդինատուրայի կարևորագույն մասն է կազմել գիտությունը, իսկ էս ամբողջ մաստեր ծրագիրն էլ որ անում եմ, ոչ այլ ինչ է, եթե ոչ դուռ դեպի մեծ գիտությունը:

Բայց արի ու տես, որ պետությունս թքած ունի: Պետությունս նորից ասում է՝ գիտությունն ինձ պետք չէ, դու ո՞վ ես, մնա տեղդ, հետ մի արի:

Էսօր ինձ անընդհատ կոմպից հեռու էի պահում, որ PhD-ներ չփորփրեմ ու չսկսեմ դիմել: Հա ասում էի՝ մի քիչ էլ համբերի, գարնանը Հայաստան ես գնալու, էդ ժամանակ մի հատ էլ կկողմնորոշվես՝ ուզու՞մ ես հետ գալ, թե ոչ, էդ ժամանակ կպարզես՝ աշխատանքի ու մասնագիտական աճի ի՞նչ հնարավորություններ կան:

Էհ, ընկերներ, ձեր կարիքը շատ ունեմ: Խոսեք ինձ հետ էս թեմայով, քննարկեք, փաստարկներ բերեք, միայն թե մի խրատեք, մի ասեք, թե Հայաստանն ապրելու տեղ չի կամ հայրենասիրական քարոզներ մի կարդացեք: Գուցե ամեն դեպքում ավելի շուտ խաղաղվեմ ու չտատանվեմ ընդունածս որոշումից հետո:

Advertisements

5 responses to “Գնալ-մնալու ծեծված հարցը

  1. Anna says:

    Գիտես ինչից եմ զզվում? որ մենակ մեր մոտա էս հարցը, կամ գոնե մեր մոտա տենց սուր դրված` գնալ-մնալ…ոնց որ երկրորդ սոռտի մարդ լինես, հազիվ ոտքդ ընկնումա այլ տեղ ու միանգամից էտ հարցնա ծագում…էտ հերիք չի, կողքից հա հարցնում են հն , ինչ որոշեցիր մնում ես հա փաստորեն??? չեմ կարողանում կոնկրետ նկարագրել թե ինչ եմ զգում, բայց որ միամիտ մի օր ինձ բռնեցի մի լեհ աղջկա հարցնելուց , թե հետո ինչ ես անելու? ինքն էլ ասեց գնամ իմ քաղաքում աշխատեմ ու զարմացա, այ դրանից հետո սկսեցի երկրորդ սոռտի մարդ զգալ, զգալ, որ Հայաստանը էն տեղնա , որտեղից ուղղակիորեն փախչում են, ոնց որ բանտից, որ ես չեմ կարող հանգիստ գնալ սովորել ու հետ գնալ, որ ես էլ անկախ ինձնից չեմ ուզում տուն վերադառնալ…
    Չգիտեմ էլ քեզ ինչ ասեմ կամ ոնց օգնեմ, մենակ թե արի խեսենք, որտև ես նենց վատ եմ զգում հիմա, չես պատկերացնի…

    • byurie says:

      Ան, չէ, մենակ մեզ մոտ չի, մեզնից վատ վիճակում գտնվողներ էլ կան, հավատա: Իմ կուրսի կեսը հիմա էս վիճակում ա: Ի դեպ, անգամ բասկ կուրսեցի ունեմ, որը չի ուզում հետ գնալ Իսպանիա: Ուղղակի իրանց գնալ-մնալը էդքան բյուրոկրատիայի հետ կապված չի, մերը կապված ա: Ի դեպ, Հոլանդիայում նույնիսկ լեհ ընկերուհի ունեի, որն ուզում էր մնալ, բայց էդպես էլ չկարողացավ, հետ գնաց Լեհաստանում աշխատելու:

      Ամեն դեպքում, երբ ինձ հարցնում են՝ ի՞նչ ես անելու ավարտելուց հետո, ասում եմ՝ հետ եմ գնում Հայաստան: Աչքները կլորանում ա, զարմանում են, թե՝ ինչու՞: Ասում եմ՝ Հայաստանում ավելի լավ ա: Դե գնացեք ու պայթեք:

      Էսօր իրիկունը եթե օնլայն լինես, գրի, մի քիչ խոսենք էս թեմայով:

  2. Christina says:

    Բյուրի ջան, իսկ ի՞նչն ա խանգարում ամեն դեպքում դիմել PhD-ի: Միգուցե նաև հնարավոր լինի տարկետում վերցնել: Իսկ լավագույն տարբերակը, եթե թեմադ էնպիսին լինի, որ field research-ի կարիք լինի Հայաստանում: Դա գրեթե աշխատանք է Հայաստանում:

    Բյուրի ջան, երբ չգիտես ինչ անես, շարժվի:-) Շարժման մեջ որոշումները երբեմն ավելի հեշտ են ուրվագծվում:-)

    Հաճույք ստացիր նրանից ինչ անում ես: Եթե դու Հայաստանում քեզ լավ չզգացիր, եթե կիրքդ սկսի մարել, ոչ ոք դրանից չի շահելու:-) Ելակետդ թող լինի էն, ինչից կյանքը քեզ համար հավես ա:-) Որտեղն ու ինչպեսը միշտ կարելի ա հարմարացնել:-)

    • byurie says:

      Չէ, Քրիստ, եթե դիմեմ ու ընդունվեմ, գիտեմ, որ հետաձգող, տարկետում վերցնողը չեմ: Բացի դրանից, ֆինանսավորվող PhD-ները դժվար տարկետում տան: Հա, field research-ի տարբերակը Հայաստանում իդեալական ա, էդ ուղղությամբ էլ եմ մտածել, բայց էդ ծրագրերի դեդլայններն արդեն անցել են:

      Շնորհակալ եմ քեզ, Քրիստ 🙂 Կհետևեմ խորհրդիդ: Գիտես, որ Երևանում էի, էլի մոտավորապես էս վիճակում էի, քեզ հետ զրուցելս ահագին թեթևություն բերեց:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: