Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Կրթական խնդիրներ. ուսանողների անտարբերության հարցը

on January 24, 2013

Ինձ թվում է՝ եթե նույնիսկ Հարվարդից դասախոսներ բերվեն հայկական բուհեր, իրավիճակը չի շտկվի, որովհետև հայ ուսանողության մեծամասնությունը, միևնույն է, չգիտի ինչի համար է բուհում, ու զանազան տեղերից ու ձևերով գնահատական թռցնելը կշարունակվի, որքան էլ դասախոսներին դուր չգա: Ավելին, եթե ունենայինք իսկապես մասնագիտություն ձեռք բերել ցանկացող ուսանողություն, նույնիսկ հայ դասախոսները ստիպված կլինեն իրենց վրա աշխատել, որպեսզի բավարարեն ուսանողների պահանջները:

Երկար եմ մտածել, թե ինչու են մեզ մոտ այդքան շատ սովորել չցանկացող ուսանողները, որոնք էստեղից-էնտեղից զանազան ապօրինի ճանապարհներով (լինի դա կոռուպցիա, թե արտագրություն) փորձում գնահատական կպցնել: Չէ՞ որ նրանց կողքին, թեև քիչ, բայց կան օր ու գիշեր քրտինք թափող, սեփական ուժերով կուրսից կուրս տեղափոխվողներ:

Որպեսզի պարզենք հարցի պատասխանը, նախ պետք է հասկանալ, թե ինչու է տասնվեց-տասնյոթ (հիմա էլ ոնց որ տասնութ) տարեկան պատանին այս կամ այն մասնագիտությունն ընտրում: Էստեղ ծագում է հաջորդ հարցը. արդյոք պատանին ի՞նքն է ընտրում:

Իրականում նկատել եմ, որ ծնողներն ուզում են, որ իրենց երեխաները լավ ապրեն, շատ փող աշխատեն: Դե հա, ո՞ր ծնողը չի ուզում: Բայց շատ հաճախ նրանք այլ հանգամանքներ հաշվի չեն առնում. չեն ուզում նկատել, թե իրենց երեխան ինչ նախասիրություններ և ունակություններ ունի: Արդյունքում՝ մեկը, որը սովորելու հետ գլուխ չունի, հայտնվում է բժշկականում, դեսից-դենից գնահատական կպցնում, մի կերպ ավարտում, հետո էլ գործ չի ճարում (հա, չնայած տարածված կարծիքին, թե լիքը անգրագետ բժիշկներ կան, հավատացնում եմ, որ պիտի փառք տանք Աստծուն, որ ամենաանգրագետներն էդպես էլ չեն աշխատում), ամուսնանում, դիպլոմը հետն օժիտ է տանում, ու էդպես ավարտվում է նրա մասնագիտական կարիերան: Մինչդեռ հնարավոր է, որ նա հաճույքով ու համեղ խմորեղեններ է թխում, ու կարող էր դրանով լիքը փող աշխատել, բայց ծնողները դա հաշվի չառան, երբ եկել էր մասնագիտություն ընտրելու պահը:

Էս ամենի պատճառը, կարծում եմ, հասարակության սխալ պատկերացումներն են լավ կյանքի մասին: Բոլորը ձգտում են դեպի միլիոններ՝ հավատացած լինելով, որ էդ միլիոններին հասնելու միակ ուղին պրիստիժնի մասնագիտություն ընտրելն է: Բայց երբեք ոչ ոք չի հարցնում՝ իսկ հաճելի՞ է այն սովորելը, հետո կիրառելը: Ու նաև հասարակությունը սխալ պատկերացում ունի ուսման մասին: Չգիտես ինչու, բոլորը հավատացած են, որ դա ձանձրալի ու տհաճ պրոցես է, որ պետք է զոռով քեզ տանջես, որովհետև արդյունքը հիանալի է:

Անգամ մի դեպք եմ հիշում, երբ վիճեցի դասախոսներիցս մեկի հետ: Ինչ-որ տխմար աֆորիզմ ասեց հաճելիության ու կարևորության մասին, հիմա լավ չեմ հիշում: Բայց ամբողջ իմաստն էն էր, որ ես իրան կես ժամ փորձում էի համոզել, որ հոգեբուժությունը ոչ միայն կարևոր է ինձ համար, այլև մեծ հաճույք եմ ստանում այն ուսումնասիրելիս: Չհավատաց, ասաց՝ տենց բան չի լինում:

Մեր հասարակությունն էլ է հավատացած, որ տենց բան չի լինում, իսկ ես եկել եմ ասելու, որ չէ, եթե մի բան քեզ հաճույք չի պատճառում, թող ու փախի դրանից, դա քեզ պետք չէ, դա քեզ ո՛չ փող է բերելու, ո՛չ հանգստություն: Ու կարծում եմ՝ ընդհանրապես հաջողության գաղտնիքը հենց հաճույքի մեջ է, իսկ հաճույքի արդյունքում ծնվում է աշխատասիրություն:

Դրա համար ունենք անտարբեր ու չմոտիվացված ուսանողներ, որովհետև նրանց մեծ մասը չի անում այն, ինչ ուզում է, կոպիտ ասած՝ հայտնվել է սխալ տեղում: Գուցե մի օր վերջապես ծնողները հասկանան էս հարցի կարևորությունն ու թույլ տան, որ պատանիներն իրենք ընտրեն մասնագիտությունը: Էդ ժամանակ դասախոսի կոկորդից բռնած ման կգան, թե՝ ես եկել եմ էստեղ գիտելիք ստանալու, դու ո՞վ ես, որ լեկցիաներին ուրիշ թեմաներից խոսես:

Advertisements

4 responses to “Կրթական խնդիրներ. ուսանողների անտարբերության հարցը

  1. uluana says:

    Ինչ լավ ես գրել։ Հատկապես ընտրածդ մասնագիտությունից հաճույք ստանալու պահը։ Վերջերս, ի դեպ, էդ թեմայով շատ եմ մտածել։ Ու մտքովս անցավ, որ եթե բոլոր մարդիկ հաճույք ստանային իրենց մասնագիտությունից ու գործից, աշխարհում դժբախտ ու անհաջողակ մարդկանց թիվը կտրուկ կպակասեր, որովհետև շատերը չեն էլ գիտակցում, թե ինչքան բացասական էներգիա կարելի ա ստանալ ամեն օր չսիրած գործով զբաղվելուց։

    • byurie says:

      Հա, Ան, լրիվ համաձայն եմ հետդ: Էս մի տարին շատ եմ էդ հարցի մասին մտածել: Անգամ էն զզվելի դասախոսը, որը սաղին լացացնում էր, մի լավ բան ասեց ինձ, ասեց՝ նենց թեմա պիտի ընտրես թեզիդ համար, որից աչքերդ կփայլեն ոգևորությունից, իսկ հիմա ոգևորված չես էրևում: Իհարկե, ինքը հետին նպատակներ ուներ, դրա համար ասեց, բայց չխորանանք… Ամեն դեպքում, ես հասկացա, որ ես վատ եմ անում էն, ինչ զոռով եմ անում: Ու տենց ինձ թվում ա ամբողջ մարդկությունը: Եթե կա վատ մասնագետ, ուրեմն ինքը իրա գործը զոռով ա անում:

      ________________________________

      • uluana says:

        Հա։ Ես, օրինակ, միշտ ինձ ահավոր ծույլ մարդ եմ համարել, դե, ինձ ճանաչողներն էլ։ Բայց հիմա, որ նոր մասնագիտությունս սովորում եմ, բացարձակապես չի կարելի իմ մասին ասել, որ ես ծույլ եմ։ :))) Ճիշտ հակառակը՝ ես ինքս ինձ վրա զարմանում եմ, թե ինչ աշխատասեր եմ դառել, որովհետև էն, ինչ անում եմ, ահավոր հետաքրքիր ու հաճելի ա ինձ համար։ Իհարկե, պարզ ա, որ ոչ մի ոլորտ էլ հեշտ չի, եթե իսկապես խորանում ես, բայց երբ ընդհանուր ոլորտը, գաղափարը հետաքրքրում ա քեզ, դրա դժվարություններն էլ ինքնըստինքյան սիրում ու ընկալում ես որպես սիրածդ գործի մաս, ոչ թե պարտադրված տառապանք։

      • byurie says:

        Հա, լրիվ էդ ա: Ես էլ եմ ինձ հիշում լիքը տարբեր բաների ձեռը տառապելիս, մասնավորապես՝ էս նույն ծրագրի որոշ այլ առարկաների, մեկ էլ Հայաստանում, երբ թարգմանություններ էի անում:

        ________________________________

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: