Էրեկ մի քանիսիս համար վերջին շաբաթ օրն էր Յոենսուում: Էդպես որոշեցինք հավաքվել, խմել ու գժվել:
Ուրեմն նստել ենք Ջեթ Սեթում՝ քաղաքի ամենահավես բարերից մեկում: Բայց դե շաբաթ երեկո, տեղ չկա: Մենք մի մեծ սեղան ենք զբաղեցրել, որի մի ծայրն ազատ է: Դե էդ ծայրում էլ անընդհատ զանազան տղաներ են գալիս, նստում, մեր ներկայությունից նեղվում, գնում:
Վերջը եկան չորս հոգի, որ միանգամից երևում էր՝ ֆիններ չէին, իրար մեջ էլ անգլերեն էին խոսում: Դե տեսան խմած, ջրիկացած աղջիկներ ենք, որոշեցին խոսացնել:
Չգիտեմ ինչու, մերոնցից մի քանիսին ֆինների տեղ դրեցին: Երբ հենց սկզբից ասացինք, որ մեր մեջ ոչ մի ֆինն չկա, սկսեցին գուշակել, թե ով որտեղից է: Հերթով բոլորին մեկ-երկու շանսից գուշակեցին, հասան ինձ ու լռվեցին:
– Պորտուգալիա՞:
– Չէ:
– Իտալիա՞:
– Չէ:
– Հունաստա՞ն:
– Չէ:
Հա, ի դեպ, իրանցից երկուսն իսպանացիներ էին, դրա համար հենց սկզբից էլ Իսպանիայի անուն չտվեցին:
– Մեքսիկա՞:
– Չէ, հետ էկեք էս մի կիսագունդ:
– Անհնար ա, կա՛մ Պորտուգալիա, կա՛մ Իտալիա, կա՛մ Հունաստան, ուրիշ բան բացառվում ա:
– Ասում եմ՝ չէ:
– Եվրոպայու՞մ ա:
– Հըմ…
– Գոնե հուշի:
– Քիմ Քարտաշյա՜ն,- գոռում ա Հաննան, մինչ ես կմտածեի՝ ոնց հուշեմ:
– Էդ ո՞վ ա:
– System of a Down,- ասում եմ:
– Հանձնվում ենք, ասա որտեղից ես:
– Չէ, պիտի գուշակեք:
– Լավ, գոնե ասա՝ Իտալիայից արևե՞լք, թե՞ արևմուտք:
– Արևելք:
– Սերբիա:
– Արևելք:
– Ուկրաինա:
– Արևելք:
– Մոնտենեգրո:
– Արևելք:
– Թուրքիա:
– Արևելք:
– Ադրբեջա՞ն:
– Արևմուտք:
Էստեղ լրիվ են խառնվում իրար. էդ ի՞նչ պետություն ա, որի գոյության մասին էլ չգիտեն:
– Թուրքիայի ու Ադրբեջանի արանքում:
– Հայաստան:
– Հա 🙂
Ու ես կյանքիս մեջ առաջին անգամ նե՜նց լավ եմ զգում ինձ «Որտեղի՞ց ես» հարցին պատասխանելիս: Սրանից հետո միշտ տենց եմ անելու, որ հարցնողը մանթո ընկնի, ոչ թե ես, երբ Արմենիան Ալբանիա կամ Ռումինիա հասկանան:
Փաստորեն, գիտեին, որ տենց երկիր կա. էլի լավ ա։ :)))
Դե հա, իրանցից մեկը վերջը պարզվեց՝ ռուս ա
________________________________
հա դրանց տենց էլ պետք ա 🙂
100% 🙂