Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Կոպենհագենը

on January 31, 2013

DSCF2864Ինքնաթիռը վայրէջք էր կատարում ծովի վրա: Ինչ-որ վախենալու բան կա դրա մեջ, որովհետև չես հավատում, որ ի վերջո անիվները դղրդալեն կվազեն ցամաքի վրա, ոչ թե հսկայական սարքն իր ողջ ջանդակով ու ուղևորներով կընկնի ծովը: Բայց երբ ինքնաթիռը ցնցվում է մեծ արագությամբ գետնին վազելու արդյունքում, խաղաղվում ես. հասանք:

Շուրջը ձյուն չկա: Օդանավակայանից դուրս գալուց առաջ կանգնում ես ելքի մոտ, տաք շորերդ խցկում ճամպրուկդ. էստեղ պետք չի գա: Ու մինչ փորձում ես պարզել՝ որտեղ փող փոխել ու որտեղից տրանսպորտի տոմս առնել, Յոենսուն ու այնտեղ նոր եկած ձյունը, որը ոտնահետքերովդ վերջին անգամ քանդեցիր նույն առավոտյան ժամը հինգին, մի տեսակ անիրական ու հեքիաթային է թվում, իսկ ռուս տաքսու վարորդը, որի մեքենայում առավոտյան ժամը հինգին ռուսական պոպսա էր հնչում, թվում է Հայաստանի մասին պոկված վատ երազների հերոսներից: Դու արդեն Կոպենհագենում ես, էստեղ կիտոս չես կարող ասել, էստեղ մարդիկ զարմանալիորեն շատ են, էստեղ լռություն չի տիրում:

Կոպենհագենն ամեն բանով հոլանդական ինչ-որ քաղաք է հիշեցնում, ու թվում է՝ էստեղ էլի ես էղել: Մանր անձրև է սկսվում, ու քամի է փչում՝ հաստատելով, որ ամեն դեպքում Նիդեռլանդներից հեռու չես: Իսկական ծովային եղանակ: Խանութներում քո սիրելի ստրոուպվաֆելներն ես հայտնաբերում, իսկ հոլանդական կապույտ հուշանվերների վրա չգիտես ինչու Դանիա է գրված:

Հոսթելի աշխատակիցը խառնվում է իրար քեզ գրանցելիս, որովհետև ռեզերվ անելիս ֆիննական հասցե ես թողել, հաշիվդ գերմանական է, գրանցվելիս հոլանդական հասցե ես գրում, իսկ երբ հարցնում է որտեղի՞ց ես, ժպտում ես ու պատասխանում՝ Հայաստանից, կներեք, իմ կյանքը շատ խառն է:

Վաղը կգնամ Անդերսենին ու ջրահարսին փնտրելու, կգնամ Քրիստիանիա, Կոպենհագենը ոտքի տակ կտամ: Ու թքած, թե սա իմ սիրած ճամփորդություններից չէ, որովհետև մենակ չեմ: Կարևորը՝ հետինս շուտ գնում է քնելու, իսկ ես վերցնում եմ մի բաժակ սուրճ, նստում հոսթելի սրահում ու աչքի տակով հետևում մյուս հյուրերին:

Տեղս: Կոպենհագեն, Դանիա

Լսածս: Ես սիրած մի աղջիկ ունեի, Ռուբեն Հախվերդյան

Advertisements

2 responses to “Կոպենհագենը

  1. ivy says:

    Չմոռանաս գնալ Քրիստիանիա 🙂

    • byurie says:

      Յաաա, էդ իմ առաջին նշանակետն ա 🙂 վաղն արթնանալու եմ, թարմ ուժերով գնամ: Ու ոչ միայն գնալու եմ 😀

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: