Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Պոռթկումներն ու ես

on February 2, 2013

Ընդհանրապես, աշխարհում շատ քիչ են այնպիսի մարդիկ, որոնց հետ ոչ միայն երբևէ կռիվ չեմ արել, այլև կռիվ անելու ցանկություն չեմ ունեցել: Սուտ կլինի ասել, որ երբևէ բացասական էներգիա չեմ կուտակել նրանց հետ շփման արդյունքում: Չէ՛, ուղղակի էնպես են արել, որ դա հեշտությամբ մարել-գնացել է, կռիվ-ղալմաղալ չի դարձել: Դրա համար ամեն ինչից առաջ շատ ուժեղ հարգում եմ այդ մարդկանց:

Հետո գալիս են մարդիկ, որոնց հետ կոնֆլիկտներ եմ ունեցել: Ինչ-որ պահի կուտակածս բացասականը պայթել է ու դարձել կոնֆլիկտ: Արդյունքում՝ հարաբերությունները որոշ ժամանակով տուժել են, բայց վերականգնումը հնարավոր է եղել, ու արդեն ամեն ինչ հարթ է ընթացել: Էս մարդիկ իմ շրջապատի ամենամեծ մասն են կազմում:

Բայց կա մի տեսակ, որ ամենաահավորն է: Բացասական էներգիան կուտակվում է, հա կուտակվում, բայց պայթյունի առիթ չի լինում, որովհետև հենց պահը մոտենում է, դիմացինը սկսում է անմեղ ձևանալ, ասես ոչինչ չի լինում: Ու հերթական անգամ կռիվը հետաձգում ես մի ուրիշ օրվա՝ արդյունքում ավելի շատ բացասական էներգիա կուտակելով ու ներսից քեզ ուտելով:

Ինչու՞ եմ էսքան գրում: Վերջին հինգ ամիսներին ես էդ վիճակում էի, ոչ մի կերպ չէի կարողանում կռիվ անել մի մարդու հետ, որը շատ դանդաղ կերպով ու նվնվոցով ներվերս կրծում էր, որովհետև էն պահերին, երբ քիչ էր մնում՝ ափերից դուրս գամ, էնպես էր զարմացած նայում դեմքիս, ասես ուզում էր ասել՝ ի՞նչ ա էղել, որ ափերիցդ դուրս ես գալիս:

Արդյունքում՝ հինգ ամիս շարունակ էդ էներգիայից ազատվելու ուրիշ ձևեր էի փնտրում: Անընդհատ գրում էի իրա մասին, բողոքում, ինձ պատեպատ խփում, իմ չար բախտն անիծում, որ նա է ինձ բաժին ընկել: Այնուամենայնիվ, որոշ շախմատային քայլերից հետո էսօր վերջապես կարողացա ազատվել նրանից: Անասելի թեթևություն է իջել վրաս, բայց էլի ներսից ուտում եմ ինձ, որ էդպես էլ չասեցի՝ ինչ եմ մտածում իր մասին:

Advertisements

4 responses to “Պոռթկումներն ու ես

  1. uluana says:

    Բայց կարծում ես՝ ինքը չգիտի՞՝ ինչ ես մտածում իր մասին։ Ինձ թվում ա՝ զգացած կլինի, ուղղակի քանի որ իրեն ձեռնտու էր տենց, ձևացնում էր, որ չի հասկանում։

    • byurie says:

      Հա, շատ հնարավոր ա՝ գիտի: Ի դեպ, էրեկ լրիվ գագաթնակետին էր հասել: Ու որ էդ պայմաններում էլ չկարողացա մի հատ գոռալ վրան, նշանակում ա հատուկ ա անում, որովհետև իրոք հեչ իրա շահերից չէր բխում. կարայի գոռայի վրան ու ասեի՝ դու քո ճամփով, ես իմ, ու ինքն իսկականից կկորեր անծանոթ քաղաքում:

      ________________________________

      • uluana says:

        Սաղ հեչ, ո՞նց ազատվեցիր վերջը։ Ի դեպ, շնորհավոր։ 😀

      • byurie says:

        Դե իրա բոլոր տեսակի նամյոկներին փետրվարին մոտս մնալու չարձագանքեցի, պլյուս մի քանի անգամ հարցրեցի՝ գիտի՞ որտեղ ա մնալու փետրվարին, թե չէ: Մի խոսքով, հասկացրեցի, որ ինձ վրա հույս չդնի:

        Շնորհակալ եմ 🙂 իսկականից շնորհավորելու ա

        ________________________________

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: