Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Ոչինչ

on February 5, 2013

DSCF3049Ոչինչ, որ տանտիրուհիդ կպչուն-սևեռուն խանգարում ունի, ու պահանջում է բոլոր դռները փակել՝ զանազան բացատրություններ փնտրելով: Ոչինչ, որ դուրս ես գալիս, արև է, գարնան հոտ է փչում, բայց հինգ րոպե անց հանկարծակի ձնաբուք է սկսվում, ու քամին էնքան ուժեղ է, որ չես կարողանում առաջ շարժվել: Ոչինչ, որ Խրոնինգենում ավելի ես մրսում, քան Յոենսուում: Ոչինչ, որ ղեկավարդ համառորեն մեյլերիդ չի պատասխանում: Ոչինչ, որ հեծանիվ չես ճարում, ու ստիպված ես ամեն տեսակի տարածություն ոտքով անցնել: Ոչինչ, որ պայուսակդ գնալով ծանրանում է, ու չգիտես՝ ոնց ես տուն հասցնելու: Ոչինչ, որ դասընկերներդ խրված են առաջադրանքների մեջ, ու դու մենակ ես քո պարապության մեջ: Ոչինչ, թքած ամեն ինչի վրա, որովհետև գալիս ես տուն, հոգնած փռվում բազկաթոռին, նռան թեյ սարքում, գրկում Ֆինլանդիայից բերած բաժակդ ու նայում պատուհանին. արևը նորից դուրս եկավ:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: