Իմ՝ որտեղից լինելու ամենաանսպասելի տարբերակը

Այս դեպքից հետո սովորություն է դարձել «որտեղի՞ց ես» հարցին «գուշակիր» պատասխան տալը: Պատահում է՝ լսում եմ ամենաանհավանական բաներ (Ղազախստան), պատահում է՝ աշխարհագրական հուշումներից հետո գալիս, տեղն են ընկնում, պատահում է՝ անմիջապես հանձնվում են ու ստիպում, որ ես ասեմ:

Էսօր էլ մի հոլանդուհի հարցրեց որտեղից եմ ու ստացավ նույն՝ «գուշակիր» պատասխանը:

– Հունգարիա՞:

– Արևելք:

– Բուլղարիա՞:

– Արևելք:

– Ես աշխարհագրությունից էնքան էլ լավ չեմ… Գուցե արաբակա՞ն որևէ երկրից ես:

– Չէ:

– Բալկաննե՞ր:

– Էլի արևելք:

– Վրաստա՞ն:

– Մոտիկ ես:

– Էլ ի՞նչ կար էնտեղ… հեչ լավ չեմ աշխարհագրությունից… բայց մի պետություն էլ կար է… Ն… Ն… Նագորնո Կարաբա՞խ:

4 thoughts on “Իմ՝ որտեղից լինելու ամենաանսպասելի տարբերակը

    1. Հա, պատկերացնու՞մ ես ոնց էի զարմացել: 😀 Իհարկե հետո պարզվեց, որ հայ համադասարանցի ա ունեցել էդ աղջիկը (երևի դրա համար զարմանալիորեն Թուրքիա ու Ադրբեջան չասեց), որն իմ մազերի գույնից ուներ, դրա համար ընտանիքում իրան բլոնդ էին ասում 😀 բայց դե ուժեղ էր: 

      ________________________________

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s