Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Իմ երկրորդ ղեկավարը

on February 12, 2013

Այս տարվանից սկսած մեր ծրագրում պարտադիր պահանջ է դարձել, որ մագիստրոսական թեզը պետք է ոչ թե մեկ, այլ երկու ղեկավարներ ունենա, ընդ որում՝ նրանցից առաջինը պետք է պարտադիր ծրագրում ընդգրված դասախոսներից լինի, իսկ երկրորդը՝ ով պատահի: Սա արվել է, որովհետև շատ ուսանողներ գնում էին իրենց երկրները, ընտրում «ով պատահի» կարգի ղեկավարի՝ լրիվ անկախանալով ծրագրից:

Իմ հարցը մի քիչ ուրիշ էր: Ի սկզբանե ունեի առաջին ղեկավար, որն ընդհանրապես ծրագրի շեֆերից է, բայց չէի կարողանում երկրորդ ղեկավար ճարել: Իդեալական տարբերակը կլիներ, եթե գտնեի հայ նեյրոլեզվաբանի, բայց ոնց հասկացա էդպիսին ուղակի չկա: Հաջորդ լավ տարբերակն ուղղակի հայ լեզվաբանն էր, որն ամեն ինչ գիտի հայերենի մասին: Բայց արի ու տես, որ ես ու հայ լեզվաբաններն ուրիշ լեզվով, ուրիշ տերմիններով էինք խոսում ու իրար չէինք հասկանում:

Էսօր առաջին ղեկավարիս դարդոտած հայտնեցի, որ դեռ երկրորդ ղեկավար չունեմ: Երկու տարբերակ առաջարկեց. կա՛մ Հայաստանից մեկին, որ հետս անընդհատ կվազվզի (իսկ ես հասցրել էի բացառել այս տարբերակը), կա՛մ ծրագրից որևէ մեկը, որն առանձնապես հետաքրքրված չէ, ուղղակի թեզիս վերջնական տարբերակը կկարդա:

Բնականաբար, երկրորդն ավելի աշխատող տարբերակ էր: Էդպես մտածեցի, որ գուցե Շտեֆանին մեյլ գրեմ (չնայած լրիվ անկապ կլինի, որովհետև ինքն ընդհանրապես կապ չունի իմ թեմայի հետ): Բայց մինչ կոնկրետ քայլերի կդիմեի, համակուրսեցիս՝ Սրջանը, որը գոնե ինձ համար բոլորից լավ է երկրորդ ղեկավարի դեր կատարում, աչքով-ունքով Սիլվիային ցույց տվեց՝ վերջերս Իսպանիայից ժամանած պոստդոկին: Մինչ բերանս կբացեի, իմ փոխարեն հասցրեց Սիլվիայի հետ մի երկու բառ փոխանակել:

Անկեղծ ասած, դեմ չէի: Ինքս էլ մոտեցա, առաջարկեցի: Ասաց, որ ինքը հայերենի մասին բան չգիտի, բայց մեծ սիրով կլինի իմ երկրորդ ղեկավարը, որովհետև սիրում է նոր թեստեր ադապտացնել:

Այդպիսով, ունեցա երկրորդ ղեկավար՝ հայերենի իմացությունը զոհելով նույն մասնագիտական լեզվով խոսելուն:

Advertisements

One response to “Իմ երկրորդ ղեկավարը

  1. […] անգամ առիթ եղավ երկրորդ ղեկավարիս շնորհակալություն հայտնելու. առանց նրա թեզս չէի […]

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: