Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Պատմություն Իրաքի պատերազմի մասին

on February 13, 2013

Չորս տարի առաջ Իրաքից Նիդեռլանդներ ներգաղթած քրիստոնյա Ս.-ն խեղդված ձայնով պատմում էր էնտեղի պատերազմի մասին:

– Մենք լավ էինք ապրում,- ասում էր,- բայց մի օր զորքեր սկսեցին գալ, որ մեզ ազատություն պարգևեն: Մենք նրանց ծաղիկներով դիմավորեցինք:

Հետո խոստովանեց, որ փաստորեն Սադամի ռեժիմը լավ էր, որովհետև գոնե ինչ-որ տեսակի համակարգ կար, գոնե ոստիկանություն կար, որին կարելի էր դիմել խնդիր լինելու դեպքում, քրիստոնյաներն էլ հանգիստ ապրում էին: Իսկ հիմա համակարգ չկա, լրիվ անտերություն է, ով ինչ ուզում, անում է:

Ինքն իրեն խիստ բախտավոր համարեց, որ կարողացել է կենդանի դուրս գալ Իրաքից: Ափսոսաց, որ իր ուղեղով ու գիտելիքներով հիմա Նիդեռլանդներին է ծառայում, ոչ թե Իրաքին:

Ոչ ոքի չմեղադրեց: Ո՛չ ամերիկացիներին, ո՛չ մահմեդականներին: Ասաց, որ ինքն իրավունք չունի մի ամբողջ կրոնի կամ ամբողջ պետության վրա ցեխ շպրտելու: Ինչու-ների մասին եզրակացություններ չարեց: Ուղղակի ներկայացրեց այն, ինչ տեսել էր ու այն ինչ ամեն օր լսում էր դեռ Իրաքում գտնվող հարազատներից ու ընկերներից:

Պրեզենտացիայից հետո միանգամից գնաց: Հոլանդացի աղջիկներից մեկն ասաց, որ էսպիսի պատմություններ լսելուց հետո Նիդեռլանդներն ամենաապահով պետություններից մեկն է համարում: Իսկ ես ուղղակի գնահատեցի, որ Հայաստանն էն վիճակում է, որ կարող եմ վերադառնալ:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: