Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Ս. Վալենտինի այս տարվա բացիկը

on February 16, 2013

DSCF3079Հին ավանդույթները շարունակվում են, ու ես ես չէի լինի, եթե Վալենտինի օրվա առթիվ ինձ մի նվեր չանեի կամ որևէ մեկի գլխին օյին չդնեի: Ճիշտը որ ասեմ, էս տարի մտքիցս թռել էր, բայց կոնկրետ մարդու գլխին օյին դնելու մտադրություն էսպես թե էնպես ունեի, ու քանի որ օրերը համընկան, որոշեցի երկու ձեռքով մի նապաստակ խփել:

Ուրեմն Խրոնինգենի տանտիրուհիս բացի կպչուն-սևեռուն լինելուց նաև պարանոյիկ ինչ-որ գծեր ունի, ու երբ նկատեց, որ ես մեծ քանակությամբ բացիկներ եմ ստանում, ասաց, որ դա իր privacy-ի ոտնահարում է, որ չի ուզում, որ անծանոթ մարդիկ իր հասցեն իմանան և այլն: Մի քանի օր հետո էլ կանչեց առանձին խոսելու: Դու մի ասա՝ մտածել էր, թե հասցեն բաց-բրախ ինտերնետում ինչ-որ տեղ դրել էի: Ես նրան հանգստացրի ու բացատրեցի, որ էդպիսի բան չկա, որ փոսթքրոսինգի համակարգը շատ ապահով է, բայց ամեն դեպքում, քանի որ դուրը չի եկել, ես ինակտիվացրել եմ իմ հաշիվը:

Թեթևացած շունչ քաշեց, բայց դե ես նրան էդպես հանգիստ թողնողը չէի: Դրա համար որոշեցի օյին դնել:

Ս. Վալենտինի օրն իմ ամենասիրած մարդու՝ ինձ հետ նստեցի գնացք ու մեկնեցի ռոմանտիկ ճամփորդության դեպի գողտրիկ Դելֆտ, ռոմանտիկ զբոսանքից հետո նստեցի մի սրճարանում ու սկսեցի բացիկներ գրել: Մեկն ուղարկելու էի ընկերուհուս, ուղղակի «ողջույններ Դելֆտից» տեքստով, իսկ մյուսին իմ հասցեն էի գրել: Չէ, հո գիժ չէի՞ տանտիրուհուս ուղարկեմ: Հասցեագրեցի ինքս ինձ, ճոխ-ճոխ հայերեն տեքստ գրեցի, սրտիկ-մրտիկ նկարեցի ու գցեցի փոստարկղը: Այ էդպես, տանտիրուհիս կտնտղի, փոսթքրոսինգի կոդ չի գտնի վրան, տեքստը չի հասկանա, չի իմանա՝ ծանոթի՞ց է, թե՞ անծանոթից:

Էսօր ստացա բացիկը: Տանտիրուհուս աչքի առաջ սկսեցի կարդալով, քթիս տակ ծիծաղելով աստիճաններով բարձրացա իմ սենյակ: Էդպես էլ չհասկացա՝ ինչ մտածեց, բայց ամեն դեպքում հաճելի էր Վալենտինի օրվա առթիվ բացիկ ստանալը, թեկուզ ինձնից:

Հ.Գ. Թորին իմ ծածկանունն ա ջահել ժամանակներից մնացած, իսկ Սխեֆենինգենում իսկապես եղել եմ 2009-ին ու իսկապես չեմ հասցրել բացիկ առնել:

Advertisements

8 responses to “Ս. Վալենտինի այս տարվա բացիկը

  1. ivy says:

    Վերջը դու դա արեցիր 😀
    Բյուր, ես արդեն զգում եմ, թե ով ա գրավելու շեղաչի տեղը 😀

    • byurie says:

      Ռիփ, իզուր մի զգա, ինքն ընդհանուր առմամբ շատ լավն ա 🙂 Նենց մի տեսակ իրան սիրում եմ, իրա կպչուն-սևեռունության հետ էլ հաշտվել եմ: Ուղղակի որ ինձ իմ սիրած զբաղմունքից զրկեց, ասեցի մի քիչ գժվացնեմ :))

      ________________________________

  2. ivy says:

    Բա դու 😀 😀

  3. […] հոսթելի բարում նստած շուրջս ուսումնասիրելը – Դելֆտում Վալենտինի օրն ինքս ինձ համար բացիկ գրելը – Մարտ-ապրիլի երեկոներն Ազատության հրապարակում – […]

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: