Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Հայ լինելու առավելություններից

on February 17, 2013

Երբ «հպարտ եմ, որ հայ եմ» արտահայտություն անողներին հակադարձում եմ, թե հպարտանալու ոչ մի բան չկա, թե պատմությունով-անցյալով որևէ մեկի չես զարմացնի, միանգամից վրա են տալիս, ինձ   հայրենիքի դավաճան կամ հայատյաց անվանում: Ես շարունակում եմ իմ այն կարծիքին մնալ, որ լավ ու վատ ազգեր չկան, որ ամեն ազգության ներկայացուցիչ լինելն էլ իր առավելություններն ու թերություններն ունի: Ավելին՝ եթե ուզում ենք ինչ-որ բանով հպարտանանք, ապա դա բնավ մեր հերոսական անցյալը կամ մարդկության նախահայր լինելը չէ:

Մի քիչ վախենում եմ «հպարտ եմ» արտահայտությունն օգտագործելիս, որովհետև դա շատ ուժեղ ու պարտավորեցնող է, բայց ամեն դեպքում կթվարկեմ, թե հայ լինելն ինչով կարող է առավելություն լինել ժամանակակից աշխարհում, հատկապես Հայաստանից դուրս:

Հայ լինելն առավելություն է, որովհետև սովոր ես ամեն տեսակի եղանակի: Քեզ չի զարմացնում ուժեղ արևը, ու դու գիտես, որ այդ ժամանակ կարճաթև պետք է հագնել: Չես սարսափում նաև ուժեղ ցրտերից, որովհետև տեսել ես ձմեռներ, որոնք շատ ավելի զարհուրելի էին միայն ու միայն այն պատճառով, որ մի քանի շերտ հագուստ ստիպված ես եղել հագնել ոչ միայն դրսում, այլև տանը նստած ժամանակ:

Ամռան արևի տակ քայլելիս չես ծածկվում ու չես վախենում այրվածքներից, որովհետև նախ մաշկդ այդքան սպիտակ չէ, երկրորդ մեկ անգամ չէ, որ Սևանի արևը քեզ մի լավ եփել է, ու դրանից վատ դժվար՝ լինի:

Հայ լինելու առավելություններից է նաև մեկ լրացուցիչ լեզու և մեկ լրացուցիչ այբուբեն իմանալը: Դու ունես յուրահատուկ մայրենի լեզու ու գիտես առնվազն երկու օտար լեզու, եթե, իհարկե, կրթությունդ չի քնել:

Դու մի երկրից ես, որը գտնվում է արևմուտքի ու արևելքի սահմանին, հետևաբար երկու մշակույթներից էլ լիքը բան ունես: Քեզ համար նորություն չէ տղամարդու խանդը, ոչ էլ գլխաբաց աղջիկը:

Գիտես ինչպես նուռ կտրել, ճանաչում ես մրգերի համը ու կարող ես հանգիստ գնահատական տալ, թե՝ էս ծիրանն անհամ է:

Քո երկիրն այնքան փոքր է ու այնքան աննշմար, որ դու մյուսների մասին ամեն ինչ իմանում ես տեսանելի դառնալու համար: Դու զարմացնում ես աշխարհի, մնացած մշակույթների մասին ունեցած գիտելիքներովդ, չնայած քոնի մասին ոչինչ չգիտեն:

Սարուձորը քեզ համար անսովոր բարդություն չէ, որովհետև մանկուց սովորել ես տեսնել ու հաղթահարել դրանք:

Դու գիտես մարդկանց հետ ջերմ ու հյուրասեր լինել, դա անում ես ոչ թե քաղաքավարությունից դրդված, այլ որովհետև դա այն է, ինչ քո շուրջը տեսել ես մանկուց: Դու գիտես նաև անշահախնդիր կերպով օգնություն ցույց տալ:

Վերջիվերջո, եթե դու հայ ես, ուրեմն սարսափելի դիմացկուն ես: Այն, ինչը կոտրում է, հիվանդացնում, դեպրեսում եվրոպացուն, չինացուն կամ ամերիկացուն, քեզ համար ոչինչ է կամ պարզապես օգնում է ավելի պինդ դառնալ:

Advertisements

6 responses to “Հայ լինելու առավելություններից

  1. uluana says:

    Լավ էր։ :))) Մաշկի հետ կապված նենց ես գրել, կարդացողը կկարծի, թե իսկապես մաշկդ այդքան սպիտակ չէ։ 😀

    Ի դեպ, նուռ կտրելու մասին. ինձ թվում ա՝ հայերից էլ ոչ բոլորը գիտեն՝ ոնց ա պետք կտրել։ Համենայնդեպս, ես մի քանի անգամ ականատես եմ եղել նուռ կտրելու «արյունալի» տեսարանների։ :))) Ինձ նույնիսկ թվում էր՝ շատ քիչ մարդիկ գիտեն, որ հատուկ ձև կա։

    • byurie says:

      Դե եվրոպացիների համեմատ ես ահագին մուգ եմ 😀 Նուռ կտրելը հատուկ ձև ունի՞: Ինձ մորքուրս Ամստերդամում փորձեց «հատուկ» ձև սովորացնել, որ ինքը հոլանդական հեռուստատեսությունից էր սովորել, ու ավելի արագ էր: Ինչքան փորձում եմ, տենց չեմ կարողանում: Բայց որ «իմ» ձևով կտրում եմ, առանց արյունահեղության ա լինում, ուղղակի ոչ հինգ րոպեում:

      ________________________________

      • uluana says:

        Դե, հատուկ ձև ասելով նկատի ունեմ էն, որ դանակի ծայրով վերևի կենտրոնական մասը մի քիչ խորքից կտրում–հանում ես, ու որ «գլխավերևը» բացվում ա, արդեն երևում են գծերը, ու հենց էդ գծերի մասից վերևից ներքև զգուշությամբ դանակը սահեցնում ես, նենց, որ հատիկներին չհասնի, չվնասվեն, որից հետո երկու ձեռքով բռնում ու բացում ես, ինքը իրա բոլոր բաժիններով հեշտությամբ բացվում ա։
        Իսկ դու ի՞նչ ձևեր նկատի ունեիր։

      • byurie says:

        Ես էլ եմ համարյա տենց անում: Մենակ էն տարբերությամբ, որ վերևից ուղղահայաց եմ կտրում  մի քիչ (մեջտեղի մի քանի հատիկ կարող ա տուժի), իսկ հետո այսպես ասած «ջարդում եմ», այսինքն՝ զգույշ քաշում եմ երկու ծայրերից, ու ինքը իրա կառուցվածքով բացվում ա, հետո արդեն, որ երկու կամ երեք մասի ա բաժանվում, արդեն հեշտ ա լինում հատիկները հանել:

        ________________________________

      • uluana says:

        «Համարյան» ո՞րն ա. լրիվ նույն ձևով ես անում, էլի։ :))) Իսկ շատերը խնձորի պես վերցնում ու քոռ–քոռ կտրում են չորս մասի։ 😀
        Իսկ մորքուրիդ ասած ձևը ո՞նց ա։ Փաստորեն, ուրիշ ձև էլ կա։ 😀

      • byurie says:

        ինձ թվաց՝դու առաջին կտրվածքը հորիզոնական ես անում: մորքուրիս ասածը շատ հետաքրքիր ա: ուրեմն նուռը կիսում ա երկու մասի, հատիկների կողմը պահում դեպի ափսեն ու հետևի կողմից գդալով խփում կեղևին: էնքան, մինչև սաղ հատիկները թափվում են ափսեի մեջ: աաաա, մարդ կա խնձորի նմա՞ն ա կտրում 😀 այ դա կսպասեի իմ եվրոպացի ընկերներից, որ կյանքում նուռ չեն տեսել

        ________________________________

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: