Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Ո՞վ է իրականում ուսանողներին օգտագործում

on February 25, 2013

Կարեն Ավագյանի ֆեյսբուքյան էջում այսօր այսպիսի տեքստ է հայտնվել. «Երբ կարդացի ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ անդամների մեկնաբանությունները դասադուլի հետ կապված /Ստյոպա Սաֆարյան, Իզաբելլա Աբգարյան/, հասկացա, որ Րաֆֆին ուզում է օգտվել որոշ ուսանողների ակցիայից, բայց պատասխանատվություն կրել չի ուզում:
Տեսնենք, քանի ուսանող նման պայմաններում կհամաձայնի օգտագործվել Րաֆֆիի կողմից…»:  

Ու հենց էստեղ իմ աչքի առաջ եկան ուսանողական տարիներս, երբ ՀՀԿ-ն անխնա կերպով, ինչքան ուժ ուներ ու ինչպես հնարավոր էր օգտագործում էր ուսանողներին: Կպատմեմ մի քանի դրվագ:

Դեռ առաջին կուրսից թղթակցում էի համալսարանական «Մեդիկուս» թերթին: Ըստ էության, ազատ թերթ էր, ուսանողական խնդիրներն էր վեր հանում: Սկզբնական շրջանում արխիվի հետ էի գործ ունենում, հին հոդվածները վերլուծում: Առաջին շոկս ապրեցի այն ժամանակ, երբ ընդամենը մի քանի ամիս առաջվա համարի շապիկին տեսա Գագիկ Բեգլարյանի նկարը: Տեսա նաև հարցազրույց Ռոբերտ Քոչարյանի հետ, էլի լիքը քաղաքական էջեր, բայց ինքս ինձ մխիթարեցի. սրանք ինձնից առաջ են եղել, ինձ հետ կապ չունեն:

Բայց համալսարանի ներսում քարոզը հսկայական ծավալի էր հասնում: Պատերին հայտնվել էին հանրաքվեի «այո» պաստառները: Ռեկտորն ինքը դասախոսության ժամանակ քարոզում էր «այոն»: Էլ չեմ ասում, որ մի հոսքի ավագ ունեինք, որը հանկարծակի կհավաքեր բոլոր խմբերի ավագներին (ես խմբի ավագ էի), կասեր՝ էսինչ օրը, էսինչ ժամին էսինչ տեղում խմբիցդ էսքան մարդ կբերես, «ներկա-բացակա» են անելու:

Երբ ռեկտորը փոխվեց, քաղաքականության քոքը կտրվեց, բայց ՀՀԿ-ն շարունակում էր իր թաքուն գործունեությունը: «Մեդիկուսի» ֆինանսավորումը ՀԵՀ-ի ձեռքից վերցվեց, բուհն ինքը ֆինանսավորեց, իսկ հետո նաև կցեց «Ապագա բժիշկ» թերթին: Էստեղ ես հասկացա, որ թերթը երբեք անկախ չի եղել. սկզբում ՀԵՀ-ի կամակատարն էր, հետո էլ բուհի կամակատարը դարձավ: Կարճ ժամանակ անց հրաժարվեցի խմբագրի պաշտոնից:

Իսկ ո՞րն էր ՀՀԿ-ի թաքուն գործունեությունը: Ուսանողներին տանում էին ինչ-որ միջոցառումների, ոմանք նույնիսկ անդամագրվել էին, իսկ հետո էլ պատվիրում էին, որ ուսանողական թերթում գրվի այդ մասին: Քանի որ էդ ժամանակներում ուսխորհուրդն ապաքաղաքականացված էր, նախագահը ձեռնպահ էր մնում նման հոդվածներ պատվիրելուց:

Ռեկտորը նորից փոխվեց: «Մեդիկուսն» ապագա բժշկից առանձնացավ, ՀԵՀ-ը սկսեց նորից ֆինանսավորել: Էդ ժամանակ արդեն ավարտել էի, բուհի հետ շատ կապ չունեի: Բայց կրտսեր ընկերներիցս անընդհատ լուրեր էի լսում, թե՝ ՀՀԿ-ն վերադարձել է: Ուսանողական միջոցառումներին հաճախ էին ՀՀԿ պատգամավորները ներկա գտնվում: ՀԵՀ-ի պաստառը մեծ-մեծ ամրացված էր լինում:

Ու վերջում եղավ փուչիկների դաժան պատմությունը: Դա դեռ հերիք չէ, էդ պատմությունից հետո, երբ ժողովուրդը կատաղած էր ՀՀԿ-ի վրա, մեր բուհի ՀՀԿ-նվիրյալ ուսանողներից մեկը մի լպրծուն հոդված տարածեց Ֆեյսբուքում՝ պաշտպանելով ՀՀԿ-ին:

Հիմա էդ նույն մարդիկ կանգնել, բազմաթիվ վտանգներ անտեսած ու ոտքի կանգնած ուսանողներին անվանում են օգտագործվողներ էն դեպքում, երբ իրենք էին ժամանակին «ներկա-բացակաների» էժանագին սպառնալիքներով դահլիճներ լցնում:

Advertisements

One response to “Ո՞վ է իրականում ուսանողներին օգտագործում

  1. Barilus says:

    Րաֆֆի Հովհաննիսյանը հիմա նման է այն երիտասարդին, որը խաղում է Windows համակարգում հայտնի Minesweeper խաղը.Նա իհարկե տեսել է ուսերի վրայից, թե ինչպես են խաղում տղերքը, արագ արագ , իրար հրելով ու խանգարելով, իսկ հետո էլ զարմացած ու զայրացած միևնույն անփոփոխ արդյունքից.Կարծես գիտե նախորդների սխալներն ու Բարևի դրոշակներն է դնում անխտիր բոլոր շրջաններում. Արդյոք գիտե?, որ համակարգն էլ Windows չէ, իսկ խաղն էլ միամիտ, խորամանկ ու անճար տղերքից, շատ բան սովորած, ինքնազարգացում է ապրել. Այն պահին, երբ հաճույքից նվաղած ու կկոցած կամքով դնում ենք վերջին դրոշը,սպասելով աննախադեպ պատմական հրավառության, միայն մեզ համար անակնկալ , հայտնվում է կլոր ու տխուր դեմքով, մեզանից վաղուց հոգնած ու սրտնեղված ,, Սմայլիկը ,,

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: