Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

on February 26, 2013

– Ավարտելուց հետո կվերադառնամ Ռուսաստան,- ասաց Կատյան,- տասներկու տարի Գերմանիայում ապրելուց հետո հասկացա, որ դա իմ մշակույթը, իմ մտածելակերպը չէ, ես պիտի Ռուսաստանում ապրեմ:

***

– Արդեն 46 տարի է, ինչ Նիդեռլանդներոմ եմ ապրում: Հանսի հետ ծանոթացել եմ Շվեյցարիայում: Հա, չեզոք գոտի էր: Ընդամենը հինգ շաբաթ ենք շփվել: Հետո ամեն մեկս մեր երկիրը գնացինք: Նամակներ էինք գրում իրար, ու պիտի ասեմ, որ Հանսը սարսափելի ձեռագիր ուներ: Հունիսին եկավ Ամերիկա մերոնց հետ ծանոթանալու: Օգոստոսին ամուսնացանք, եկանք Նիդեռլանդներ:

– Էդքան արա՞գ:

– Հա… եթե ուզում եք իմանալ, երբեք ճիշտ մարդու հետ չես ամուսնանում: Ես ու Հանսը նույն նպատակները, նույն գաղափարներն ունեինք: Սովորաբար մարդիկ ուզում են՝ կատարյալ կամ ոչինչ: Արդյունքում՝ մնում են ոչնչի հետ, որովհետև կատարյալ ամուսնություն չի լինում: Էսքան տարիների ընթացքում մեր ընկերներից շատերը բաժանվեցին… գիտեք, հեշտ չէր մեզ համար: Սկզբում Ամստերդամում մի շատ փոքր բնակարանում էինք ապրում: Ընդամենը երկու աթոռ ունեինք: Արտասահմանցի ուսանողներին ընթրիքի էինք կանչում, նստելու տեղ չկար: Հարևանների աղբամաններն էինք վերցնում, վրան բարձ դնում, դառնում էր աթոռ…

***

– Երբ եկա Խրոնինգեն, զարմացա, թե ինչու մարդիկ ինձ հետ չեն շփվում: Հետո ինձ մեկն ասաց, որ նորեկը ես եմ, ես պիտի բոլոր աշխատակիցներիս դուռը ծեծեմ ու ներկայանամ, ոչ թե նրանց պիտի ինձ ներկայացնեն, որ պիտի բոլոր հարևաններիս ընթրիքի հրավիրեմ, ոչ թե նրանք փորձեն ինձ հետ ծանոթանալ: Այստեղ երեսուն տարեկանից հետո մարդիկ նոր ընկերներ չեն ունենում, ու տխուր է, երբ դառնում ես 50-60 տարեկան, ընկերներդ սկսում են կամաց-կամաց պակասել:

***

– Բոլոր հայերի ազգանունը յանով է վերջանում, չէ՞: Ես հայ-թուրքական հարաբերությունների մասին էսսե եմ գրել:

– Ֆուտբո՞լն էլ:

– Հասել էի դրան, բայց ստիպված եղա կրճատել, որովհետև շատ երկար էր ստացվել:

***

– Որոշե՞լ ես ինչ ես անելու ավարտելուց հետո:

– Գնալու եմ Հայաստան:

– Ուրա՞խ ես դրա համար:

– Հա 🙂

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: