Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Դասադուլի դրդապատճառների մասին

on February 27, 2013

Քանի որ հետընտրական զարգացումներից ինձ ամենաշատը դասադուլն է դուր գալիս, որովհետև որակապես լրիվ ուրիշ բան է, վերջին օրերին ամենաուշադիրը դրան եմ հետևել ու Ֆեյսբուքում մենակ դասադուլի հետ կապված վեճերին եմ խառնվել: Կուզեի հիմա ընդհանուր տպավորություններովս կիսվել:

Նախ, ահագին զարմացած եմ, որ էդքան պայծառ ջահելներ կան Հայաստանում ու էդքան խելոք կարողանում են խոսել, ինտերնետային վեճերում էլ իրենց ասածները շատ ամուր հիմնավորումներով առաջ տանել ու ՀՀԿ-ականների լեզուն քարկապ գցել: Իսկ հետո կուզենայի անդրադառնալ ՀՀԿ-ականների և ոչ միայն դասադուլի դեմ ուղղված հիմնական փաստարկին, թե՝ չեն ուզում դաս անել, դրա համար են դասադուլ անում:

Դուք հասկանու՞մ եք, թե դրանով ինչ եք ասում: Եկեք մի պահ ընդունենք, որ դաս չեն ուզում անել, դրա համար են դասադուլ անում: Եկեք նաև հասկանանք, որ ուսանողը բան չհասկացող, թռի-վռի դպրոցական չէ, որ արդեն չափահաս է ու կոնկրետ նպատակներ ու երազանքներ ունի, հետևաբար պիտի որ հասկանա ուսման արժեքը: Բայց նա հանկարծակի չի ցանկանում դասի նստել, դրա համար դասադուլ է անում: Դուք էդպիսով սուսուփուս ընդունում եք, որ մեր կրթական համակարգն էնքան վատն է, որ ուսանողը, փաստորեն, հավես չունի դասի նստելու: Ախր դա ահազանգ է, դա ասում է՝ կրթական համակարգդ իր նպատակին չի ծառայում:

Հարգելի հակադասադուլականներ, հասկանու՞մ եք, որ դուք փախչելու տեղ չունեք, որ ինչ իրական դրդապատճառ էլ փորձեք ման գալ, ոչ մի կերպ չեք կարողանա սևացնել դասադուլ անող ուսանողներին, որովհետև նրանք դրանով մեծ ռիսկերի են գնում, իսկ դուք շատ լավ գիտեք, թե մեր երկրում «իրենց սխալ պահողները» ինչպես կարող են պատժվել, ու ոչ ոք ստից բանի համար մեծ ռիսկերի չի գնա:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: