Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Ֆրանզենի «Ազատությունը»

on February 27, 2013

Դեռ գրքի կեսերին եմ հասել, բայց անընդհատ ուզում եմ խոսել դրա մասին, կերպարներին քննարկել, վերլուծել: Որ վերջացնեմ, ավելի մանրամասն կկիսվեմ տպավորություններս: Բայց մի երկու շաբաթ առաջ արդեն սենց միտք էի արտահայտել. «Էս գիրքն ինձ սպանում ա, խեղդում ա, տանջում ա ուղղակի: Զարմանում եմ, թե ոնց ա էսքան լավ մերօրյա հարաբերությունները նկարագրել: Ախր լրիվ էդ ենք՝ էգոիստ, մրցակցող, սխալական, լավություն անող, որ մեր մասին լավը խոսեն, ունեցածով չբավարվող, ծնողներից դժգոհող, բայց դառնալով ավելի վատ ծնողներ և այլն»:

Ոչ մի բառս հետ չեմ վերցնում: Դեռ լիքը բան կարող եմ ավելացնել: Հա, եկա էստեղ, որ մի հատված մեջբերեմ (չնայած մեջբերման արժանի շատ հատվածներ կան): Սկզբում կոնտեքստը ներկայացնեմ:

Ուրեմն Լալիթան գլխավոր հերոսներից մեկի՝ Ուոլթերի աշխատակցուհին է: Ուոլթերն արդեն ամուսնացած է և երկու չափահաս երեխաներ ունի, բայց նրա ու Լալիթայի միջև ինչ-որ կայծեր են գնում-գալիս: Երկուսն էլ ուժեղ բնապահպաններ են, ու նրանց գլխավոր մտահոգությունը մեր մոլորակի գերբնակեցվածություն է: Լալիթան, չնայած բավական երիտասարդ է, բայց որոշել է երբեք երեխաներ չունենալ:

Մի անգամ, երբ գործնական ուղևորության ընթացքում նրանք կանգնում են, որ ճաշեն, Լալիթան Ուոլթերին հարցնում է, թե ինչ կարծիքի ունի, եթե բռնի ու արգանդափողերը կարել տա:  Ուոլթերն ընդդիմանում է, թե՝ հիմա երեխաներ չես ուզում, ինչ գիտես հետագայում էլ չես ունենա: Ու ահա, թե ինչ երկխոսություն է տեղի ունենում նրանց միջև.

“But what if I know that I’m right now, and my future self is the one I don’t trust?”

“Well, you’re not going to be your old self anymore, in the future. You’re going to be your new self. And your new self might want different things.”

“Then fuck my future self,” Lalitha said, leaning forward. “If it wants to reproduce, I already have no respect for it.”

Advertisements

2 responses to “Ֆրանզենի «Ազատությունը»

  1. Interest says:

    Ես մեջբերումներ գտա։ Որ շատ չփնտրեմ չե՞ս տա հղումը։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: