Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

«Ի՞նչ ես անելու ավարտելուց հետո»

on March 3, 2013

Այս հարցն ամենահաճախն եմ լսում  վերջին մի տարվա ընթացքում՝ հաշվի առնելով, որ այն տալիս են թե՛ արտասահմանցիները, թե՛ հայերը, թե՛ ծանոթ-մտերիմները, թե՛ նրանք, ում կյանքիս մեջ առաջին անգամ եմ տեսնում: Շատ ուշադիր հետևել եմ, թե ինչ ռեակցիա եմ տալիս այս հարցը լսելիս:

Երբ արտասահմանցին է հարցը տալիս, մի լավ ներսից փքվում եմ ու ինձնից գոհ հայտարարում, որ վերադառնում եմ իմ երկիրը: Բնականաբար, հարցնում են՝ ինչու: Մի հատ նորից եմ փքվում ու բացատրում, որ էնտեղ ինձ համար ավելի լավ է: Նրանք ուրախանում են, որ իրենց հույսին չեմ, սկսում ինձ ավելի հարգել:

Բայց երբ հայն է նույն հարցը տալիս, քիչ է մնում՝ խելագարվեմ: Այնպիսի զգացողություն է, որ աշխարհի ամենաինտիմ հարցն են տվել, ասենք՝ ում հետ ես քնում կամ ինչքան փող ես ստանում: Չնայած միջինում օրը երկու հոգուց լսում եմ այդ նախդասության տարբեր ձևակերպումներ, էլի չեմ կարողանում սովորել. նույն տհաճ զգացողությունն ինձ այցելում է, ու զայրույթս հազիվ զսպելով պատասխանում եմ. «Գալիս եմ Հայաստան»: Բնականաբար, վիրտուալ տարածքը ո՛չ դեմքիս արտահայտությունն է ցույց տալիս, ո՛չ ջղային ռեակցիաս, ու դա չի խանգարում, որ դրան հետևի ավանդական «ինչուն»: Այս դեպքում արդեն խեղճանում եմ, կծկվում, փորձում արդարանալ, բացատրություններ գտնել, որովհետև  դրանից հետո քչից-շատից քարոզ է սկսվելու, թե՝ մոռացե՞լ ես էստեղ կյանքը ոնց էր, թե՝ հո դու գի՞ժ չես, թե՝ հանկարծ տենց բան չանես, թե՝ ձեռներիս ճար լիներ, մենք կգնայինք և այլն:

Արդեն հերիք էղավ էլի: Իմ կյանքն է, ինչ ուզեմ, կանեմ: Սխալ եմ անում, ինձ համար եմ անում: Դուք դրանից ավելի լավ կամ վա՞տ եք ապրում: Ու ընդհանրապես, լավ եմ անում, հետ եմ գալիս: Ձեզ ի՞նչ: Եթե սխալ եք համարում, հավաքեք ձեր ճամպրուկները և հեռացեք կամ եթե հեռացել եք, մի վերադարձեք: Ես ձեզ ոչինչ չեմ ասում, դուք էլ ինձ մի ասեք:

Advertisements

4 responses to “«Ի՞նչ ես անելու ավարտելուց հետո»

  1. uluana says:

    Ասա, է՛, ասա։ Ուֆ։ Ես արդեն շատ դեպքերում չեմ էլ ասում, որ մտադիր ենք հետ գալ։ Եթե հնարավորություն լինում ա էդ պատասխանից խուսափելու, խուսափում եմ, որ զահլես չտանեն իրանց` «կյանք տեսածի» ու «հեռատեսի» քարոզներով։ Քեզ էլ խորհուրդ կտամ ներվերիդ հանգստության համար խուսափես, ասենք, ինչ–որ վերացական ձևով արտահայտես ինչ անելդ, որ համ խաբած չլինես, համ էլ Հայաստան վերադառնալուդ մասին ասած չլինես։ 😀

    • arminchik says:

      Ինչ հետաքրքիր ա։ Իմ ընկերների մեծ մասն ինձ եթե էդ թեմայով գրում ա, անպայման քարոզ ա լինում, որ վերադառնամ։ Իհարկե կան մարդիկ, ովքեր կարծում են, թե հիմար եմ, բայց մեծ մասը լրիվ հետ գալու կողմնակից ա։ Աղջիկներ, հուսով եմ ոչ շատ հեռու ապագայում երեքով էս թեմայի շուրջ կխոսենք Հայաստանում։ 🙂

      • byurie says:

        Ես ունեմ ընկերներ, որոնք վերադառնալու կողմնակից են, բայց իրանք բավականաչափ տակտով են, որ դա քարոզ չդառնա: Հակառակը, իրանց հետ կարողանում եմ իմ վախերից խոսել, քննարկել: Օրինակ, մի քանի օր առաջ մի ընկերուհուս հետ, որը, ի դեպ, Երևանում ա ապրում, ուղղակի հիմա մի քանի ամսով ԱՄՆ-ում ա, էկանք էն եզրակացության, որ ամեն դեպքում Հայաստանում էնքան վատ չի, ինչքան մենք մեզ համոզում ենք:

    • byurie says:

      Հա, մի պահ ուղղակի ասում էի չգիտեմ: Տենց դեպքերում խորհուրդ էին տալիս չգալ: Բայց դե մեկ ա, կես տարուց գալու եմ, գալուց հետո էլ սկսվելու ա՝ ինչու՞ ես էկել: Գժվելու ա:

      ________________________________

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: