Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Մարգարեական նամակ անցյալից

on March 9, 2013

Վերջերս ընկերուհուս ութերորդ դասարանի անատոմիայի գիրք էր պետք: Մամայիս խնդրեցի, որ գրապահարանս փորփրի, գտնի էդ գիրքը, փոխանցի ընկերուհուս: Մամաս էլ որտեղից որտեղ որոշել է նախ թերթել գիրքը, համոզվել, որ մեջը բան չկա, նոր տալ ընկերուհուս: Բայց փաստորեն բան կար: Նամակ էր: Հասցեագրված ինձ, որ բացեմ 2025-ի մարտի 21-ին: Մամաս չկարդաց, սպասեց,  որ գամ, ես բացեմ:

Անցյալ գիշեր հենց տուն մտա, առաջինը էդ նամակն ուզեցի: Բացեցի:  Գրել էի տասնութ տարեկանում: Թե ինչու, ինչի համար, չեմ հիշում: Փորձել էի պատկերացնել ինձ երեսունութում: Ահագին զարմացել էի, թե ինչքան ճշգրիտ էի ամեն ինչ նկարագրել. դա հենց էն կյանքն էր, որը պլանավորում եմ սեպտեմբերից: Մենակ չկարողացա հիշել, թե էդ ինչ տուն էր, որտեղ ապրելու էի, որովհետև նամակում շատ կոնկրետ նշված էր. «ապրելու ես այն տանը, որը մի քանի օր առաջ տեսար»:

Էսօր երևի նստեմ, նոր նամակ գրեմ: Էդ ամեն ինչն իհարկե շատ լավ է, բայց հիմիկվա համար: Դե տասնութում երևի ինձ համար քսանվեցն ու երեսունութը հավասարապես հեռու էին, ու չէի պատկերացնում, որ այն, ինչը քսանվեցում հրաշալի է, երեսունութում կարող է դժբախտություն լինել:

Ի դեպ, նամակն ավարտվում էր հետևյալ տողերով. «Մազերդ դեռ չեն սպիտակել: Դու սիրում ես երբեմն-երբեմն հյուսիկներ անել, ինչպես սովոր էիր եիրտասարդ ժամանակ: Եվ դու դեռ երիտասարդ ես: Դու սիրում ես գրել, բայց երբեք չես տպագրվում: Դու սիրում ես զբոսնել մեն-մենակ ու շուրջդ զննել»:

Advertisements

2 responses to “Մարգարեական նամակ անցյալից

  1. Ներսես says:

    Բարի վերադարձ ։Ճ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: