Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Ռոք համերգ Ազատության հրապարակում

on March 16, 2013

Տասնմեկ տարեկան էի, երբ առաջին անգամ ռոք փառատոն գնացի: Տոմսերը ռադիոյից էի շահել: Փոքր էի, մենակ չթողեցին, մորս մորաքրոջ աղջիկը տարավ: Հագել էի մինչև կրունկներս հասնող ծաղկավոր զգեստ, որը հաջորդ տարի էլ հագովս չէր լինելու, խելոք նստել էի իմ տեղում և ուշադիր նայում էի բեմին: Երբ Ոստան հայոցի ելույթն ազդզարարեցին, մի քանի բանդանայավորներ տեղներից թռան, վազեցին բեմի մոտ, սկսեցին ձեռքները վերև պարզած գլուխները թափահարել: Մտածում էի՝ ովքե՞ր են էս գժերը: Ու չգիտեի, որ շուտով մի էդպիսի գիժ էլ ես էի դառնալու:

Հետո արդեն երկար ժամանակ ոչ մի փառատոն չէի բաց թողնում: Գնում էի մենակ (որոշ երջանիկ բացառությունները չհաշված), բայց լիքը ծանոթ մարդկանց հանդիպում, գժվում էի բոլորից շատ, թռվռում էի էնքան, մինչև մարմինս ջարդվում էր, մազերս էլ գզգզվում էին: Բայց մի օր մեծացա ու այլևս ոչ մի փառատոնի չգնացի (եթե Դոգման ելույթ չէր ունենալու):

Էսօրվա ռոք փառատոնի մասին երբ լսեցի, ոգևորված գնացի. մի քիչ ջահելությունս հիշեմ, չնայած՝ դժվար կարողանամ էդքան թռվռալ: Խմբերի անունները, անկեղծ ասած, էնքան էլ չէին ոգևորում, բայց դե կապ չուներ. ինձ ռոք համերգ էր պետք:

Սկզբում Ոստան հայոցն էր: Կարծեմ այն առաջին ռոք փառատոնից հետո նրանց այլևս չէի լսել: Ահագին ուրիշ կերպ էի հիշում: Ու զարմացա, երբ զգացի, որ դուրս գալիս է, ավելին՝ հուզում է: Աստիճաններին կանգնած պարում էի, գլուխս թափ տալիս, ինչպես տարիներ առաջ: Նորից մենակ էի, ինչպես այն ժամանակ, երբ թինեյջեր էի: Ժամանակ առ ժամանակ նայում էի հավաքվածներին՝ փորձում հարազատ դեմքեր գտնել: Հա, շատերը կային, բայց էն օրերի ռոքերներից միայն ինչ-որ հեռավոր ծանոթների նկատեցի, ոչ ավելին: Մտքիս մեջ հերթով թվարկում էի՝ ով կարող էր էնտեղ լիներ, բայց չկար: Ու նաև հերթով հիշում էի, թե ով որ երկիր է արտագաղթել:

Ոստանից հետո Day Dream-ն էր: Էնքան դուրս եկավ, որ խմբի անդամները բոլորն աղջիկներ էին, էն էլ՝ շատ ջահել: Ճիշտ է՝ իրենց կատարումները կաղում էին, մի թերություն էլ միայն ուրիշների գործեր կատարելն էր, բայց միևնույն է, մեջներն էնքան էներգիա կար, էնքան պայծառ էին: Երևի ամենահաջողվածը վերջին կատարումն էր, երբ վոկալիստը կիթառը վերցրեց ձեռքն ու մենակով երգեց: Սիրուն էր շատ:

Վերջինը Որդան կարմիրն էր: Իրենց հիշում եմ մի քանի փառատոններից: Հանդիսատեսն ահագին աշխուժացավ նրանց ելույթի ժամանակ. համեմատաբար ծանրոտ էր: Նայում էի թռվռացող ջահելներին ու մտածում՝ բայց մենք սե՞նց էինք: Չէ, ինչ-որ ուրիշ, ավելի հետաքրքիր, ավելի ազատ բան կար նրանց մեջ, ինչը կարծես մեր կողքով էր անցել, մեզ չէր կպել:Ամբողջ մարմինս բռնվել է, ձայնս կտրվել է, մազերս գզգզվել են: Ու ես ուրախ եմ, որ մի քանի ժամով նորից թինեյջեր դարձա ու էներգիաս սպառեցի:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: