Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Հին օրերի առաջացրած ժպիտը

on March 18, 2013

Անընդհատ նայում էի սենյակիս պատերին, պահարաններին ու չէի կշտանում: Իրոք շատ էի կարոտել: Երբեմն էլ բացում էի դարակները, գրքերը շոշափում, տարբեր իրեր հայտնաբերում: Գրապահարանիս ներքևում կա մի դարակ, որտե ղ զանազան բլոկնոտներ, տետրեր ու թղթապանակներ եմ պահում: Մինչև հիմա մենակ բացում ու նայում էի, բայց էսօր այս գրառումը կարդալուց հետո ոգևորվեցի և ուզեցի տեսնել` ինչ կա այնտեղ:

Դարակի առավել մութ անկյունում իրար վրա կուտակված էին օրագրերս, որոնք իմ ամբողջ պատմությունն էին պարունակում ու որոնցից հուշտ էի լինում վերջին տարիներին, իսկ ավելի վաղուց սիրում էի կարդալ ու վերապրել հին զգացմունքներս:

Մտածեցի` մեկը վերցնեմ ու բացեմ: Ուշադրությունս գրավեց  հանրահայտ կապույտ օրագիրս, որն այնքան մեծ էր, որ բոլորը գիտեին` օրագիրս է: Ստիպված հատուկ թաքցնում էի, որ եղբայրս չգողանա ու կարդա: Էնտեղ ամփոփված են զառանցանքներս 2004-2006թթ.: Մի քիչ թերթեցի, որոշ հատվածներ կարդացի ու ժպտացի: Որոշ տեղերում գտա մարդկանց անուններ, որոնք այն ժամանակ իմ ամբողջ աշխարհն էին, բայց հիմա նույնիսկ մոռացել եմ նրանց գոյության մասին: Կարոտեցի մի տեսակ: Ուզում եմ մի քանի ժպիտ առաջացրած հատված մեջբերել:

23.08.2004

Այսօր չաթում մեկը Phoebe նիքով էր: Հարցրի, թե արդյոք “Catcher in the Rye”-ից է վերցրել այդ անունը: Պարզվեց, որ այո: Ես ուրախացա, որովհետև բացի հորիցս նա իմ հանդիպած առաջին մարդն էր, որ այդ գիրքը կարդացել է:

Փաստորեն, էդքան նեղն էի էն ժամանակներում, որ շրջապատումս կարդացող մարդ  չկար:

30.08.2004

Սիրելի’ բախտավոր կամ դժբախտ կամ ինչպես ուզում ես, եթե գտել ես այս տետրս, ապա հետևյալ հասցեն էլ քեզ համար գաղտնիք չէ. http://www.livejournal.com/users/byurie

26.09.2004

– Դուք Amy-ն եք, չէ՞:

Զարմացա. նիքս էլ գիտի: Այն հարցիս, թե որտեղից գիտի, ասաց, որ Ալանիս միայն ես եմ լսում:

03.10.2004

Ես չեմ սիրում, որ երբ որևէ սիրային բանաստեղծության մասին բացասական կարծիք եմ հայտնում, ինձ ասում են, որ չեմ սիրահարվել, դրա համար էլ չեմ հասկանում:

Երևի էսքանը հերիք է, չնայած շատ ավելի շատ ժպտացի, քան գրել եմ էստեղ: Հետաքրքիր էր, թե ինչ ապրումներ էի ունենում, ինչերի միջով էի անցնում 7-9 տարի առաջ: Ու չնայած ահագին  տանջվում էի, ուրախ եմ, որ էդ ամենը ժպիտով եմ կարդում ու հիշում հիմա: Ափսոս: Կուզեի հիմա էլ ձեռագիր օրագիր ունենալ ու նույնքան անկեղծ ու մանրամասն գրել:

Advertisements

10 responses to “Հին օրերի առաջացրած ժպիտը

  1. uluana says:

    Փաստորեն, հիմա չես գրում, հա՞։ Ես կարծում էի՝ դեռ գրում ես։

    “Catcher in the Rye”–ի մասը սպանեց։ :))) Դեռ խաբար չէիր, որ տարիներ հետո հայտնվելու ես մի համայնքում (Facebook–ը նկատի ունեմ), որտեղ մարդկանց մեծ մասի սիրելի գիրքը դա ա։ 😀

    • byurie says:

      Դե տեսականորեն մի հատ բլոկնոտ ունեմ, որը հետս ման եմ տալիս, բայց էդ օրագրերի էֆեկտը չունի էլի: Ավելի շատ ստեղծագործական նպատակներով եմ օգտագործում: Դու գրու՞մ ես դեռ:

      Հա, ինձ էլ գրքի մասը սպանեց: 😀 Ախր ընդհանրապես մինչև ակումբի հայտնվելը ես իմ նախասիրություններով ու հետաքրքրություններով ահավոր կղզիացած էի:

      • uluana says:

        Հա, դե էդ հետաքրքրությունների ու նախասիրությունների պահը շատերիս մոտ ա եղել մինչև Ակումբը։ :)))

        Չէ, ոնց որ թե Արեգի ծնվելուց հետո չեմ գրել, որովհետև էն ժամանակ սովորաբար անկողնում էի գրում՝ քնելուց առաջ։ Իսկ հիմա անկողնում եղած ժամանակ լույսը չեմ կարող վառել, որովհետև էդ ժամանակ ինքը քնած ա լինում։ :))) Մինչև էդ էլ բայց տենց շատ չէի գրում, այսինքն՝ նենց չէի գրում, ոնց որ տարիներ առաջ օրագիր ունենալիս։ Ավելի շուտ մտորումներ, դիտարկումներ ու վերլուծություններ էի գրում, քան ինձ հետ տեղի ունեցած իրադարձություններ։ Իսկ էն ժամանակ մանրամասն գրում էի, խոսակցություններով, բանով։ Սրտիկի ոճով էի գրում ընհանուր առմամբ, ուղղակի իմ գրածում խոսակցություններն ավելի շատ էին։ 🙂

      • byurie says:

        Ակումբն ու ընդհանրապես ինտերնետը փրկություն էր էդ հարցում: Ես մտածում եմ` եթե չլիներ վիրտուալ Հայաստան, բոլորս առանձին-առանձին մեր կղզիներում էինք մնալու ու տենց էլ չհանդիպեինք: 😀

        Ի դեպ, նոր ես էլ իմ վերջին օրագիրը գտա, նույն վիճակն ա. վերջին անգամ մեջը գրել եմ 2010-ի դեկտեմբերին, բայց մինչև էդ էլ հազիվ մի քանի ամիսը մեկ էի գրում, էն էլ բլոգիցս փախնելու համար: Ու հա, լրիվ վերլուծություններ են: Բայց դրանք էլ են հիմա բացում 😀

        ________________________________

      • uluana says:

        Փաստորեն, դու էլ ես Արեգի ծնվելուց հետո դադարեցրել։ 😀

        Իսկ ես չկա՞մ էդ վերլուծություններում հեչ։ 😀

      • byurie says:

        հա էլի, իսկականից 😀 չէ, քո մասին շատ քիչ տեղերում կա, էն էլ էդ մեծ կապույտի մեջ էր` 2006-ին 😀

      • uluana says:

        Չէ, ես նկատի ունեի՝ 2010–ի կողմերը, որովհետև էդ էն շրջանն էր, երբ կռվում էինք։

      • byurie says:

        էդ 2010-ի առաջին կեսն էր, չէ՞: Ոնց որ օրագրիս մեջ բան-ման չկա, թե լինի, բլոգումս կլինի, բայց եթե հիշողությունս չի դավաճանում, էդ թեմայով չեմ էլ արտահայտվել: բա դու՞ 😀

        ________________________________

      • uluana says:

        Հա, նոր բլոգս էի նայում, մի հատ բամբո–գրառում գտա։ 😀

      • byurie says:

        Ես գիտեի, որ դու տենց  բան կունենաս 😀 սպասի տեսնեմ` ես ունե՞մ: Ի դեպ, մի հատ հիշում եմ, որ արել եմ քո մասին, բայց  նենց վատ տոնով չէր, Ուրիշն էլ քեզ հասցրել ա 😀

        ________________________________

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: