Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Այն ամենը, ինչին հետ եմ սովորել

on March 21, 2013

Ընդհանրապես, կա այսպես կոչված հետադարձ մշակութային շոկ հասկացություն, որ երբ քո երկրում երկար տարիներ ապրած չես լինում ու վերադառնում ես, լիքը բաներ անսովոր են լինում ու դեպրեսում են: Բարեբախտաբար, դա ինձ չի սպառնում, որովհետև ամեն դեպքում տարին երկու անգամ Հայաստան գալիս եմ, բայց պիտի խոստովանեմ, որ կան երևույթներ, որոնց հետ եմ սովորել: Այնուամենայնիվ, ոչ թե դեպրեսվում եմ, այլ ծիծաղում ինքս ինձ վրա, անցնում առաջ: Դրանցից մի քանիսը կգրեմ այստեղ:

1. Տղամարդկանց փորերը
Երբ ինքնաթիռ նստեցի, առաջին վայրկյանին շոկ ապրեցի. բոլոր տղամարդիկ հսկայական փորերով էին: Անընդհատ տեսնելով բարձրահասակ ու մարզված եվրոպացի տղամարդկանց` մոռացել էի, որ մերոնց մեծ մասը փորերով են:

2. Աղջիկների ֆենած մազերը
Առաջին օրը տնից դուրս գալով` զգում եմ, որ աղջիկներն ինչ-որ տարօրինակ են: Ահագին ժամանակ պետք եկավ հասկանալու համար, որ էստեղ նորման ֆենելն է, ոչ թե խուճուճ թողնելը: Ծիծաղեցի ու հիշեցի, թե ոնց էին ուսանողական տարիներին ինձ համոզում գյոզալ խուճուճներս ուղիղացնել:

3. Ավտոբուսները
Նստել եմ ավտոբուս: Երբ մոտենում էի այն կանգառին, որտեղ պիտի իջնեի, սկսեցի ստոպի կոճակ փնտրել, որ սեղմեմ: Հետո հիշեցի «կանգառում կանգնեք» կախարդական արտահայտությունը, որը նույն կոճակի էֆեկտն ունի: Մեկ էլ` մոռացել էի, որ մեզ մոտ հետևի դռներից նստում են, առջևինից իջնում (Եվրոպայում ճիշտ հակառան է):

4. Երևանի դիքերը
Անընդհատ շշմում եմ` տեսնելով, թե Երևանն ինչ աստիճանի տափակ չէ: Հա, ասենք Յոենսուում էլ բլրի վրա էի ապրում, ու դիքոտ տեղեր կային: Բայց չէ, Երևանը չափից դուրս է: Մեկ Բաղրամյանը զարմացրեց, մեկ` Աբովյանը, մեկ` Կիևյանը, ու ես հասկացա, որ Երևանն ամեն դեպքում իմ տեսած ամենադիքոտ քաղաքն է: Աչքս դժվարությամբ սովորեց դրան:

5. Պայուսակները
Մի օր, երբ կուրսեցիներով հավաքվեցինք, բոլորը զարմացած նայեցին հսկայական ուսապարկիս, իսկ ես մտածեցի` ի՞նչ կա զարմանալու: Հետո նկատեցի, որ բոլոր աղջիկները շատ փոքր պայուսակներով էին: Մոռացել էի, որ Հայաստանում ուսապարկերն այնքան էլ լավ չեն նայվում: Բայց ընկերներս էլ ինձ էին մոռացել որպես ստաժավոր ուսապարկավորի:

6. Բջջային հեռախոսները

Ընդհանրապես, Եվրոպայում հետ էի սովորել բջջային հեռախոսի գոյությանը. էնտեղ բոլորը պայմանավորվում են Ֆեյսբուքով կամ այլ օնլայն միջոցներով, իսկ հեռախոսն օգտագործվում է խիստ ծայրահեղ դեպքերում: Ավելին` երբեք որևէ մեկի զանգը չես լսի: Երևանում զարմացա անընդհատ զանազան-զարմանազան զանգեր լսելով,  բայց էդպես էլ իմը թողեցի վիբրացիայի վրա: Ու մեկ էլ սկսեցի կոմպլեքսավորվել իմ հասարակ, ճաքած էկրանով Նոկիայից, որը բացի զանգելուց ուրիշ ոչինչ անել չգիտի: Էստեղ բոլորը խելախոսներով ու ինչ-որ կերպ պարտադրում են, որ դու էլ դրանից ունենաս:

7. Կյանքի դանդաղ ռիթմը
Էստեղ կյանքը շատ դանդաղ է առաջ գնում: Զարմանալի բան է. այն, ինչ Նիդեռլանդներում մի օրում եմ անում, էստեղ երեքում հազիվ եմ հաջողացնում: Մարդիկ ավելի ռելաքս վիճակում են, սթրեսված չեն (հասցնելու իմաստով): Ու հենց դրանից ավելի եմ սթրեսվում, որովհետև էս դանդաղ ռիթմը միակ բանն է Երևանում, որին չեմ կարողանում սովորել:

Advertisements

4 responses to “Այն ամենը, ինչին հետ եմ սովորել

  1. ivy says:

    Տղամարդկանց փորը հայկական հպարտությունն է. դա պիտի քո էթնիկ գիտակցության մեջ լինի, իսկ դու ասում ես՝ հետ եմ սովորել… Ամո՜թ…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: