Ուրեմն անգլախոս վպ-ի համար dailypost-ը պարբերաբար հետաքրքիր թեմաներ է առաջարկում գրելու, լուսանկարելու կամ նույնիսկ հուշում է, թե ինչ կարելի է անել, որ բլոգդ ավելի շատ ընթերցող ունենա: Միշտ նայում եմ, թե ինչ է կատարվում էնտեղ, բայց հազվադեպ եմ գրառմամբ արձագանքում: Քանի որ մեկ օրը ֆոտոշարքով ներկայացնելու գաղափարը դուրս էնքան էկավ, որ որոշեցի անգլերեն բլոգիցս բացի նաև հայերենում նման բան անել ու քանի որ ինձ ավելի շատ հետաքրքրում է ոչ թե կարդացվելը, այլ կարդալու (տեսնելու) նյութ ունենալը, քանի որ գժվում եմ հայկական բլոգոսֆերայի անտանելի պասիվությունից, էստեղ կտեղադրեմ իմ մեկ օրվա ֆոտոշարքը ու կքաջալերեմ, որ մնացած հայալեզու բլոգերներն էլ (լինեն վպ-ում, թե կմ-ում) նման բան անեն: Ընդհանրապես, այսուհետ dailypost-ից կամ իմ մտքում ծնված զանազան թեմաներ կտեղադրեմ էստեղ, որպեսզի բլոգերների համար ոգեշնչման նյութ լինի: Հավատացեք, ես իսկապես սիրում եմ պատմություններ կարդալ, սիրում եմ մարդկանց պատմություններով ճանաչել, իսկ սոցիալական ցանցերը սպանել են դրանք:
Այս նկարները, որ կտեղադրեմ, հիմնականում այսօր եմ արել: Ամեն դեպքում, որոնք որ մի քանի օր առաջվա են, լիովին համապատասխանում են իմ այսօրվան: Ավելին՝ էս վերջին շաբաթվա մեջ վերջապես ինչ-որ ռիթմի մեջ եմ ընկել, օրերս սկսել են նմանվել իրար, Երևանում լինելուս առաջին երեք շաբաթների խառնաշփոթը չկա:
Նկարների բացատրությունն ամբողջությամբ կարդալու համար սեղմեք դրանց վրա:
Լսի, սրա քոմենթներին որ պատասխան ա լինում, ո՞նց են իմանում։ Նկատի ունեմ նկարների տակի քոմենթները։
չգիտեմ 😀 որ դու նկարի տակ չքոմենթեիր, ես չէի էլ իմանա, որ տենց բան կա 😀
________________________________
Շիլան տեսա, իմացա հարիսա ա։ Սիրտս հարիսա ուզեց։ Վաղուց չեմ կերել։ Սարքելու վախտն ա ։Ճ
վայ, ես էլ հարիսա ուզեցի: հըմ, լավ հիշացրեցիր 😀
շնորհավոր մրցանակի համար ։)
շնորհակալ եմ :))
________________________________
Էս ինչքան կարագ ես դնում շիլայի մեջ, այ տնաքանդ :))
դե հայաստաններում եմ, ինձ նման ճոխություն թույլ եմ տալիս 😀 եվրոպաներում մենակ ձեթ 😀