Օրեր առաջ մեկին առաջարկեցի արտասահմանում սովորելու ծրագրեր գուգլել: Զարմացած ինձ նայեց ու հարցրեց` ի՞նչ անել: Բացատրեցի` ինտերնետում փնտրել, բայց համաձայնեք, որ դրանք էնքան էլ նույն բանը չեն:
Ու էդպես մտքովս անցավ էստեղ հավաքել բոլոր հայերենում օտար մութ ուժերի ազդեցությամբ հայտնված խիստ ոչ հայեցի բայերը, որոնք ապականում են մեր լեզուն և սպառնում մեր պետականությանը:
Ահա ցուցակը.
գուգլել
ֆրենդել
լայքել
քոմենթել
չաթվել
շեյրել
թվիթել
Դուք գիտե՞ք ուրիշ նմանատիպ բայեր: Ավելացրեք էստեղ: Միահամուռ ուժերով կազմենք ազգակործան բայերի ցանկը:
նու գուգլելը՝ որպես գուգլով փնտրել նորմալ է։
իսկ ասենք քոմենթելը վուլգար է հնչում երբ կա մեկնաբանելը։
Նորայր, դու հաստա՞տ ֆեյսբուքում ֆեյք չունես: Մոտավորապես նման կարծիք էնտեղ հնչեց:
ֆեյք ։Դ
Էս անգամ մենակ բայերին էի անդրադարձել 😀 թե չէ որ գոյական-ածականներն էլ վերցնեի, հաստատ չէի կարողանա ամբողջական ցուցակ կազմել
________________________________