Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Գրքերի 10 լավագույն վերջաբանները

on April 13, 2013

Մի քիչ առաջ մամաս էս ցուցակից էր պատմում: Մինչ ինքս կնայեի, ասացի, որ անհնար է «Հարյուր տարվա մենությունն» ու Հեմինգուեյի «Ֆիեստան» չլինեն: Հետո եկա, նայեցի, ու հա, երկուսն էլ կային ցուցակում: Իմ կարդացած գրքերից մեկ էլ «Մեծն Գեթսբին» կար, ու ես լրիվ համաձայն էի, որ այն ընդգրկվի լավագույնների մեջ: Մյուս յոթ գրքերը, ցավոք, չեմ կարդացել:

Էդպես ոգևորվեցի, որոշեցի իմ սեփական ցուցակը կազմել: Քանի որ ինձ համար բավական բարդ է դրանք ըստ հերթականության շարելը, ես ուղղակի կընտրեմ տասը գրական ստեղծագործություն, որոնք, իմ կարծիքով, շատ լավ վերջաբան ունեն: Էստեղ ընդգրկում եմ միայն այն գրքերը, որոնց վերջին տողերն անգիր կամ գրեթե անգիր հիշում եմ: Ու մեկ էլ հազար ներողություն չթարգմանելու համար. գեղարվեստական գրականությանը միշտ վախենում եմ կպնել:

1. «Եվ ծագում է արևը (Ֆիեստա)» – Էռնեստ Հեմինգուեյ

“Isn’t it pretty to think so?”

2. «Հարյուր տարվա մենություն» – Գաբրիել Գարսիա Մարկես

…because races condemned to one hundred years of solitude did not have a second opportunity on earth.

3. «Մեծն Գեթսբին» – Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ

So we beat on, boats against the current, borne back ceaselessly into the past.

4. «Տարեկանի արտում, անդունդի եզրին» – Ջ. Դ. Սելինջեր

Don’t ever tell anything to anybody. If you do, you start missing everybody.

Ի դեպ, այս տողերը գրել եմ ձեռագիր օրագրերիցս մեկի առաջին էջին:

5. «Ալպիական մանուշակ» – Ակսել Բակունց

Բուրմունքից արբեցած մի բզեզ քնել էր առէջքների մեջ և նրան այնպես էր թվում, թե աշխարհը հոտավետ բուրաստան է, ալպիական մանուշակ…

6. A Long Way Down – Նիք Հորնբի

Բառացիորեն չգտա վերջին տողերը (գիրքն էլ մոտս չի, որ նայեմ), բայց մոտավորապես էսպես էր. հերոսներից մեկը նկատում է, որ թեև դանդաղ, բայց London Eye-ն այնուամենայնիվ պտտվում է: 

Չէ, էլ չեմ հիշում, էսքանն է, փորփրել էլ չեմ ուզում: Դուք էլ ձեր ցուցակները գրեք, քննարկենք: Հավես կլինի:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: