Բայանդուրի մոտ սա գտա: Մտածեցի՝ հետաքրքիր միտք է, ես էլ միանամ: Էնպես որ, միանգամից սկսում եմ:
Արդեն տասնհինգ տարի է, որ իմ ամենասիրելի երգն Ալանիս Մորիսեթի Uninvited-ն է: Շատ ջրեր են հոսել էս ընթացքում, մեծացել, ուրիշ մարդ եմ դարձել, բայց երգն ինձնից անբաժան է: Ինչ-որ պահից սկսեցի նաև երգի բառերը ճիշտ հասկանալ, հետևաբար նաև ավելի շատ սիրել այն: Մի խոսքով, շատ գլուխներդ չտանեմ, լսեք:
Բյուր, քեզ մոտ ցուցակը չափած-ձևած, դեկորատիվ ա դուրս գալիս, ոնց որ գազոն լինի, ինձ մոտ խառը աճած ջունգլիներ են 😀
Ինչո՞վ ա չափած ձևած :Դ շա՞տ են կնանիք:
լսի, քոնն ու՞ր ա, մեռա բլոգդ մտնելով, չեմ տեսնում:
Պիտակներով էր պետք նայել:)
http://songoffall.blogspot.com/search/label/30%20%D6%85%D6%80%20%D5%A5%D6%80%D5%A1%D5%AA%D5%B7%D5%BF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6%20%D5%B0%D5%A5%D5%BF