30 օր երաժշտության հետ. օր 2. իմ ամենաչսիրած երգը

Ահագին երկար մտածեցի, թե ինչ երգ կարելի է դնել էստեղ. հաստատ որևէ մեկը չի ուզենա իր բլոգում ի լուր ողջ աշխարհի ամենաչսիրած երգ դնել: Ավելին՝ էն երգը, որը քեզ դուր չի գալիս, ավելի շուտ այլևս չես լսի, չես էլ հիշի դրա մասին, ոչ թե հաստատ կիմանաս, որ դա քո չսիրած երգն է: Դրա համար փորձեցի գտնել մի քանի երգ, որոնք ներվերիս վրա ազդել են, ու լսել եմ կամքիցս անկախ: Դրանցից է, ասենք, Ռազմիկ Ամյանի ինչ-որ սրտիկ-մրտիկ երգ, որ համակուրսեցիներս սիրում էին դասամիջոցներին իրենց հեռախոսներով միացնել: Բայց հետո, երբ ավելի երկար մտածեցի, հիշեցի, որ սիրած-չսիրածը շատ ուժեղ տարբերակված էր թինեյջերական հասականում, ու էդ ժամանակ ես ունեի ոչ միայն չսիրած երգ, այլև մի ամբողջական չսիրած երգչուհի, չնայած ըստ բոլոր պարամետրերի ինքը պիտի որ իմ սիրած երգչուհիներից լիներ:

Ահագին վաղուց էս երգը չեմ լսել: Նոր լսեցի, էլի ներվայնացա: Էս երգից զզվում եմ առաջին հերթին բառերի համար:

3 thoughts on “30 օր երաժշտության հետ. օր 2. իմ ամենաչսիրած երգը

  1. Իմ դրած ու քո դրած չսիրած երգերի տարբերությունն էն ա, որ քոնն ուրախ դալբայոբի մասին ա, իմը՝ ինքնադեստրուկտիվ տխուր դալբայոբի մասին 😀

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s