Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

30 օր երաժշտության հետ. օր 6. երգ, որն ինձ ինչ-որ վայրի մասին է հիշեցնում

on April 19, 2013

Հենց «վայր» բառը լսում եմ, միանգամից երեք երգչուհիներ են աչքիս առաջ գալիս. Լիլիթ Բլեյան (Պոտսդամի տունս եմ հիշում), Թորի Էյմոս (նրա վերջին ալբոմի երգերը Խրոնինգենն են հիշեցնում) ու մեկ էլ Լհասա դե Սելա (երգից կախված՝ զանազան գրադարաններ ու խոտածածկ այգիներ): Քանի որ առաջին երկուսին պատրաստվում եմ մեկ այլ օր անդրադառնալ, որոշեցի այս մի գրառումս նվիրել Լհասային ու մասնավորապես La confession երգին:

Այս երգն առաջին անգամ ուշադրությունս գրավեց երկու տարի առաջ, երբ ամերիկյանի գրադարանում ֆրանսերեն էի պարապում, պատրաստվում էի ԴԵԼՖ-ին: Գրավեց, որովհետև բոլոր բառերը հասկացա ու արագ-արագ գրի առա, հետո էլ վրա-վրա մի քանի անգամ լսեցի: Դրա համար հենց էս երգը միանում է իմ փլեյլիսթում (որովհետև ուրիշ ոչ մի տեղ չեմ լսել), ամերիկյանի գրադարանն եմ հիշում:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: