Խեղդեք ինձ, կախաղան հանեք, բայց իմ համեստ կարծիքով ցանկացած երգի տակ կարելի է պարել: Ավելին՝ ինձ համար ամենաանպարելի երաժշտությունը հենց ակումբայինն է, և ուղեղիս մեջ չի տեղավորվում, թե ինչպես են մարդիկ ամբողջ գիշեր դրա տակ պարում, երբ ինձ մոտ րոպեներ անց գլխացավ է սկսվում:
Ինձ համար որպես թիվ մեկ պարային երգ Ալանիս Մորիսեթի You Oughta Know-ն է (պատկերացնում եմ ձեր զարմացած հայացքները, պատկերացնում եմ, որ հիմա արդեն ինձ երաժշտությունից կամ պարից բան չհասկացող հանեցիք), բայց որպեսզի երեսուն օրերս նրանով չողողեմ, տեղադրում եմ մեկ այլ երգ, որի տակ ջահել ժամանակ շատ եմ պարել, հա՛, պարել եմ: