Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Ավելի լավը (ընդմիջում)

on April 24, 2013

…Հետո հասկացա, որ քեզնից լավն եմ: Դու պատեպատ ես խփվում ու չես հասկանում, թե ով ես, մինչդեռ ես ընտրել եմ իմ ճանապարհը և քայլում եմ դեպի նպատակակետը: Դու մոլորվել ես, շփոթվել, խառնվել իրար, չգիտես նույնիսկ որ ուղղությամբ ես ուզում նայել, չես ճանաչում ինքդ քեզ, չես վստահում ուժերիդ: Դրա համար ինքնագնահատականիդ բարձրացումն ուրիշների մեջ ես փնտրում: Ես հաստատակամ եմ, ինքնավստահ, համառ և ուժեղ: Ինձ պետք չեն ուրիշների գնահատականները, որ հասկանամ իմ արժեքը:

Դու մրցակցող ես, անընդհատ փորձում ես ինձ հաղթել: Իսկ ես չէի մտածում հաղթող-պարտվողների մասին, որովհետև կարծում էի՝ նույն թիմից էինք խաղում, կարծում էի՝ ուժեղ թիմակից ունեմ: Եվ նույնիսկ թիմի ներսում ամենաուժեղի դիրքը քեզ էի զիջել ու միամտաբար քայլում էի հետևիցդ՝ կարծելով, որ ընդհանուր հակառակորդ ունենք: Հետո հանկարծ հայտնաբերեցի, որ խաղի մեջ երեք կողմ կա. դու, ես ու հակառակորդը: Եվ քո լխկած թուլությամբ դու փորձում էիր հաղթել մեզ:

Իսկ դու արդեն պարտված ես, որովհետև ես քեզնից լավն եմ: Թե կուզես, հենց միայն նրա համար, որ իմ սիվիում ավելի շատ բան կա, քան քոնում: Կներես, չեմ ընդունում մարտահրավերդ, չեմ մասնակցում հաջորդ ռաունդին: Կներես, դուրս եմ գալիս խաղից, որովհետև կյանքում չեմ սիրել տղամարդկանց հետ մրցել: Դուրս եմ գալիս խաղից, կներես, ես քեզնից ուժեղ եմ:

Advertisements

2 responses to “Ավելի լավը (ընդմիջում)

  1. arminchik says:

    ուռա, ես միակ մարդը չեմ, ում հետ տղամարդիկ մրցում են, նույնիսկ եթե «սիրում» են 🙂 գիտե՞ս, էդ մեծ գնահատական ա, որվոհոտև տղամարդիկ սովորաբար ասում են, որ կանայաք խելոք չեն, իսկ եթե իրանց ասած էդ քիչ խելոքի հետ մրցում են, ուրեմն պատկերացրու թե ինչ ուժեղ ու խելոք ենք մենք։ Կեցցե հաղթանակը։ Մարդ քիչ ա մնում գնա մարգոտկա ունի, ջհանդամ թե 400kkal չի :)))))))))))

    • byurie says:

      Վախ, ինչ լավ ա քոմենթեցիր: Ես ուզում էի էս թեման քննարկել 😀

      Նայի, ես հա էդ եմ մտածում՝ լա՞վ ա էդ մրցակցությունը, թե չէ: Ու ամենատխուրն էն ա, որ սովորաբար հենց խելոք տղամարդիկ են հետդ մրցում, ոչ խելոքները հազիվ հասցնում են իրանց փետուրները դզմզել, որ դուր գան: Այսինքն, էդ առումով իրանք ավելի «խելոք» են: Չգիտեմ, ես համոզվել եմ, որ մարդկային հարաբերություններում ամենավատ բանը, որ կարա պատահի, տղամարդու ու կնոջ մրցակցությունն ա, ավելի ճիշտ՝ կնոջ մեջ իրենց մրցակից տեսնող տղամարդը: Գուցե կոպիտ արտահայտվեմ, բայց ինձ թվում ա, որ մենք՝ խելոք աղջիկներս, բնության սխալներ ենք, տենց չպիտի ստացվեինք: Ու ինչքան էլ մենք ձգտենք դեպի խելոք տղամարդիկ, իրանք մեկ ա մեր մեջ մրցակիցներ են տեսնում ու դրա համար չեն սիրում: Էդ որ ասում են՝ սիրում ենք, պոչով սուտ ա: Տենց են ասում, որ մրցակցությունը քողարկեն: Ու համ էլ ծիծաղելի ա էդ վիճակը, որովհետև դու իրա մեջ ոչ թե մրցակից ես տեսել, այլ թիմակից: Մոտավորապես նրա նման ա, որ ֆուտբոլիստը թիմակիցին պաս չի տալիս, որ գոլն ինքը խփի: Այ տենց են կանանց հետ մրցող տղամարդիկ: Ուֆ, շատ փիլիսոփայեցի: Ասում եմ՝ Արմինչիկ, մենք պիտի դեբիլ ձևանանք: Ուրիշ ելք չկա 😀

      ________________________________

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: