Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

30 օր երաժշտության հետ. օր 10. երգ, որն ինձ քնացնում է

on April 24, 2013

Հուսով եմ՝ ինձ կներեք, որ երեկվա օրը բաց թողեցի (չնայած ո՞վ է հետևում որ, ես ինքս ինձ համար երգ եմ դնում ու լսում :D):

Հա, ուրեմն երեկ ամբողջ օրը մտածում էի, թե որ երգն է ինձ քնացնում: Շատ ջահել ժամանակ սիրում էի քնելուց առաջ կասետ, իսկ ավելի ուշ՝ դիսկ միացնել ու տակը քնել: Ավելին ասեմ. եթե երաժշտություն չէր լինում, չէի քնում: Հետո չգիտեմ ոնց փոխվեցի, ու ստացվեց այնպես, որ չկար ոչ մի երգ, որ ինձ քնելու կուղարկեր: Մենակ դասական երաժշտությունն էր. չեմ հիշում դեպք, որ դասական համերգի ժամանակ քնած չլինեմ:

Դրա համար էդպես էրեկ փորձում էի հիշել, թե որ երգի տակ եմ քնել վերջերս: Ավելի շուտ մտքիս գալիս էին դեպրեսված պահեր, երբ պառկել եմ գետնին ու երաժշտության տակ աչքերս փակել, որ իմ արևին հանգստանամ: Ու երևի պահի տակ քնել եմ, չգիտեմ:

Կարճ ասած, երեկ դեռ երկու-երեք երգերի միջև տատանվում էի, ուզում էի մի կերպ հարմարացնել, օրն անցկացնել: Բայց արի ու տես, որ այսօր, երբ գրադարանում պարապում էի ու Iron & Wine լսում (հա, իրան նոր եմ հայտնաբերել, հունիսին էլ Ուտրեխտում համերգին եմ գնալու), մեկ էլ երբ երգերից մեկը միացավ, մի այլ կարգի քնկոտություն իջավ վրաս, ու էդպես էլ հաջորդ երկու-երեք ժամը չկարողացա պարապել:

Մի խոսքով, լսեք: Բառերին էլ ուշադրություն դարձրեք: Շատ սիրուն են:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: