Յանները տարած հոլանդացիները

Ապրիլի 30-ին Նիդեռլանդներում տոն է. թագուհու օրն է: Շատ չգիտեմ, թե ինչ են անում էդ օրը, որովհետև ոչ մի անգամ էստեղ չեմ եղել ապրիլին: Մենակ լսել եմ, որ բոլորը նարնջագույն են հագնվում ու փողոց դուրս գալիս: Երկրի տարբեր ծայրերից շատերը գնում-հասնում են Ամստերդամ: Գնացքներն էլ լռվում են, որովհետև մարդիկ լցվում են գծերի վրա: Էս տարի թագուհու օրը յուրահատուկ է նրանով, որ վերջին անգամ է տոնվում. թագուհին գահը զիջում է որդուն, որը տոնը տեղափոխելու է ապրիլի 27-ին ու դարձնելու է թագավորի օր:

Տոնի առթիվ Խրոնինգենի (դե երևի մյուս քաղաքներինն էլ) փողոցները զարդարված են նարնջագույն դրոշներով: Էսօր էլ, երբ առավոտյան դուրս եկա տնից, մեր դիմացի դպրոցի երեխաներին տեսա նարնջագույն փուչիկներով բակում խաղալիս: Իսկ նրանցից մեկն էնքան հեռու էր գնացել, որ երեսը Նիդեռլանդների դրոշի գույներով ներկել էր ու նարնջագույն կեղծամ հագել:

Բայց ամենաուժեղը սուպերմարկետն էր: Էնտեղ լիքը տարբեր ուտելիքների վրա թագուհու և ապագա թագավորի նկարն է տպած: Ասենք, կտեսնես թագավորի սուրճ կամ թագավորի պեչենի: Անգամ նարնջագույն միրգ-բանջարեղենն են իրար հետ փաթեթավորել, նկարները վրան խփել, անունն էլ դրել թագավորի սուպ:

DSCF3439Էսօր ահագին ծիծաղեցինք սուպերմարկետում. ինչքա՞ն պետք ա մարդկանց յանը տարած լինի, որ իրենց թագուհի-թագավորին բերեն-հասցնեն սուպերարկետ: Բայց մեկ ա, էս ամենը մի տեսակ դուրս եկավ. ախր էս հոլանդացիները որևէ տոն նշելիս նենց մի տեսակ ամբողջ հոգով ու սրտով են նշում, մինչև վերջ ուրախանում են, ու դա կարծում եմ լավ է:

DSCF3438

9 thoughts on “Յանները տարած հոլանդացիները

    1. հա, էդ իրանց ազգային գույնն ա էն գլխից 😀 դրա համար որ եռագույն գլխարկ էի դնում, իրանք կարմիր-կապույտն արհամարհած ասում էին էս ինչ հոլանդական գլխարկ ես դրել 😀

  1. Աաա․․ շատ սիրուն է լինում, ոնց մինչև հիմա չես մասնակցել։ Ի դեպ, թագուհու տոնը Երևանում էլ ենք նշելու ։Ճ

    1. :)) դե բախտս չի բերել, որ տարվա էս հատվածում էստեղ լինեմ: յա, ովքերո՞վ եք նշելու 😀

      ________________________________

      1. Էդքան հոլանդացի/կիսահոլանդացի ու հոլանդախոս կա՞ Հայաստանում 😀

        ________________________________

      2. վաու, ահագին են: ես մենակ քեզ ու Նաիրիին գիտեմ, մեկ էլ մի հոլանդուհու, էն էլ չեմ ճանաչում, ուղղակի գիտեմ, որ ինքը կա 😀

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s