Որ հարցնում են՝ ո՞րն է քո սիրած խումբը, իներցիայով պատասխանում եմ Radiohead-ը, չնայած եթե անկեղծ լինենք Kid A ալբոմից սկսած նրանց չեմ սիրում: Խմբի գործունեությունն ինձ համար սահմանափակվում է առաջին երեք ալբոմներով, բայց ավելի շատ երկրորդով ու երրորդով: Այնուամենայնիվ, քանի որ մյուս սիրածս խմբերից արդեն երգեր դրել եմ, թող էս օրն էլ նվիրվի Radiohead-ին: Չէ, Creep-ը չի, հույս չունենաք: Էս մի երգն ավելի շատ եմ սիրում: