30 օր երաժշտության հետ. օր 12. ատելի խմբի երգ

Դե արի ու ատելի խումբ գտի: Ամենաչսիրած երգն ընտրելիս դեռ կարողացա մի կերպ պատանեկան բզիկներիս վրա հիմնվելով մի բան մոգոնել, բայց չսիրած խու՞մբ… չէ, չսիրած չէ, ատելի: Ասենք, կարող էի Դորիանսի երգերից դնել ու ասել, որ չեմ սիրում, բայց ատե՞լ: Էն չի: Էդքան սուր զգացողություններ ոչ մի խմբի հանդեպ չունեմ:

Թող ինձ ներեն խաղի կանոններին խիստ հետևողները, բայց ես հիմա տեղադրելու եմ առաջինը միտքս եկած երգը, որը, ի դեպ, շատ եմ սիրում: Կներեք, ատելի խումբ իսկապես չունեմ:

Leave a comment