Առավոտ շուտ Սոֆյան, Սրջանն ու ես վեր կացանք, գնացինք քաղաքի կենտրոն օգտագործված իրերի տոնավաճառը տեսնելու: Թագուհու օրն էստեղ ով ինչ ունի-չունի դուրս է հանում, սկսում վաճառել: Թե՛ գնորդները, թե՛ վաճառողները, թե՛ քաղաքն ընդհանրապես զարդարված են նարնջագույն զրթերով: Նենց ընդհանուր բարձր տրամադրություն է, տեղ-տեղ նվագում-երգում են: Իսկ քաղաքի կենտրոնական հրապարակներում էկրաններ են դրված, որտեղից հետևում են Ամստերդամի իրադարձություններին:
One thought on “Թագուհու օրը Խրոնինգենում”