Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

30 օր երաժշտության հետ. օր 17. երգ, որը youtube-ով հաճախ եմ լսում

on May 2, 2013

Կլինի՞ էստեղ էլ դաղալություն անեմ: Ախր իրականում չկա էնպիսի երգ, որը youtube-ով հաճախ եմ լսում. եթե որևէ բան դուրս գալիս է, անպայման մի տեղից քաշում եմ, որ կոմպիս մեջ ունենամ: Իսկ վերջերս էլ նոր մոդա է դարձել. Spotify-ով եմ լսում:

Այնուամենայնիվ, կարող եմ ասել, որ մինչ Լիլիթ Բլեյանի դիսկը կհասներ ինձ, նրա երգերը youtube-ով էի լսում, ու դա բավական անհարմար էր, որովհետև անընդհատ նորից պիտի փլեյ կոճակը սեղմեի: Ուղղակի Լիլիթին հետագա օրերի համար եմ պահել, համ էլ էսպես թե էնպես այլևս հաճախ չեմ լսում youtube-ով: Դրա համար նրա երգերից չեմ դնի:

Էսօր մտա lastfm, մտածեցի՝ առաջին տեղում գտնվող երգն էլ հենց տեղադրեմ. շատ էլ որ youtube-ով չեմ լսում: Այնուամենայնիվ, այն երգը, որ առաջին տեղում էր, իսկապես մի ժամանակ youtube-ով շատ-շատ եմ լսել: Ուղղակի չեմ բավարարվել, քաշել եմ, ռիփիթի վրա դրել, ու մի քանի օր շարունակ առանց դադարի լսում էի: Երևի դեպրեսված էի էդ օրերին:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: