Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Կոյկենհոֆ. էնտեղ, ուր ծաղիկներն են գլխավորը

on May 4, 2013

Նիդեռլանդներում էդպիսի մի այգի կա, որ կոչվում է Կոյկենհոֆ: Էնտեղ ծաղիկներ և մասնավորապես կակաչներ են աճում: Այցելուների համար դռները բացում է տարվա մեջ միայն մի ամիս, բայց դա էլ հերիք է, որ աշխարհի բոլոր ծայրերից մարդիկ գնան-լցվեն այնտեղ:

Կոյկենհոֆը հնդիկներն են շատ սիրում, որովհետև իրենց ֆիլմերից ինչ-որ մեկը (կամ գուցե շատերը) հենց էնտեղ են նկարահանվել: Այնուամենայնիվ, դա չի խանգարում, որ էնտեղ այլ լեզուներ նույնպես լսես. գերմաներեն, ֆրանսերեն, չեխերեն, ռուսերեն ու անգամ հայերեն: Հա՛, հայերի էլ տեսանք:

Դրախտային տեղ էր Կոյկենհոֆը, եթե չհաշվենք, որ էնտեղ մարդիկ շատ-շատ էին: Ամեն քայլափոխիդ ծաղիկներ են, որոնց նայում ու չես կշտանում: Ամեն հաջորդը նախորդից սիրուն է: Գժվում ես բնության ու մարդու միջամտության արդյունքում ծնված էդ գեղեցկությունից:

Այգու շուրջն էլ կակաչների գունավոր դաշտերն են, որտեղ հասարակ մահկանացուի մուտքն արգելված է: Դե մենք էլ հեռվից նկարեցինք:

Էսօր նկատեցի, որ չեմ սիրում վարդագույն, սպիտակ ու մանուշակագույն ծաղիկների նայել: Ինձ ավելի շատ դեղինը, նարնջագույնն ու կարմիրն են ձգում: Հիակինթների ու օրքիդների (հա՛, խոլորձ բառը չեմ սիրում) հոտից ուշքդ գնում է: Ու կուզեի, շա՜տ կուզեի փռվել ծաղիկներ մեջ ու հավերժ մնալ էնտեղ, ոչնչի մասին չմտածել:

Նկարները շատ-շատ են: Մի օր, երբ հավես ունենամ, բոլորը պիկասայում ափլոուդ կանեմ:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: