Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Ֆեյսբուքը որպես ժամանակակեր

on May 5, 2013

Ասում են՝ էսօր Երևանում ընտրություններ են, բայց էնքան կտրված եմ էդ ամենից, որ համարձակվում եմ էս «ազիզ օրով» բլոգումս լրիվ ուրիշ թեմայով գրել: Անկեղծ ասած, ուրախ եմ, որ արդեն կարողանում եմ հայկական անցուդարձից ինձ հեռու պահել, բայց դա լրիվ ուրիշ թեմա է, և այդ մասին կխոսվի մեկ այլ գրառմամբ:

Էսօր ինձ համար կարևոր օր է. լրանում է Ֆեյսբուքում չլինելուս երկու շաբաթը, այսինքն՝ այսօր վերջնականապես ջնջվում է հաշիվս, անվերադարձ վերանում եմ էնտեղից: Ավելի ճիշտ, գոնե ինձ այդպես ասաց Ֆեյսբուքը, երբ սեղմեցի ջնջելու կոճակը: Գուցե խաբել է, չգիտեմ: Բայց չեմ պատրաստվում ստուգել: Ուղղակի տոնի առթիվ կանդրադառնամ մեկ այլ թեմայի, այն է՝ Ֆեյսբուքի՝ ահռելի քանակությամբ ժամանակ խլելու մասին:

Երբևէ մտածե՞լ եք՝ Ֆեյսբուք չմտնեի, էս կանեի, էն կանեի, էս կհասցնեի, էն կհասցնեի, վայ էս Ֆեյսբուքն ինչքան ժամանակ է խլում, բայց կախվածություն ունեմ, մի օր պրծնեմ դրանից, և այլն, և այլն: Եթե այո ու եթե դեռ Ֆեյսբուքում եք, ապա շտապեմ ասել, որ չարժե իզուր ծրագրեր մշակել, երազել անելիք նորանոր բաների մասին, որովհետև Ֆեյսբուքից դուրս գալը բնավ չի նպաստում լրացուցիչ կարևոր և հետաքրքիր գործերով զբաղվելուն. օրը շարունակում է քսանչորս ժամ ունենալ: Իրականում ընդամենը օգնում է անել այն, ինչ պիտի անեիք, ուղղակի Ֆեյսբուքի պատճառով ավելի դանդաղ էիք աշխատում (ու գուցե ավելի վատ):

Հիմա բացատրեմ, թե ինչպես է դա ստացվում: Չգիտեմ՝ դուք ինչպես, բայց Ֆեյսբուքն ինձ երբեք չի կտրել արտակոմպային գործերից, այսինքն՝ երբեք մարդկանց հետ հանդիպումս կիսատ չեմ թողել Ֆեյսբուք մտնելու համար կամ անքուն չեմ նստել հանուն Ֆեյսբուքի: Տեսեք, թե օրս ինչ կառուցվածք ունի. ութ ժամ քնում եմ, երկու ժամ գնում է սպորտի վրա, մեկ ժամ՝ ընթրիքի (խոհարարությունն էլ հաշված), երեկոյան չորս ժամ ծախսում եմ մտերիմներիս հետ շփվելու ու լիցքաթափվելու վրա (լինի դա հանդիպելով, թե օնլայն), առավոտյան մի ժամ անցնում է, մինչև արթնանում, պատրաստվում, դուրս եմ գալիս ու հասնում գրադարան: Տակը մնա՞ց ութ ժամ: Ութից ևս երկուսը հանենք սուրճի և ճաշի ընդմիջման, ուշադրության շեղման համար, կմնա ընդամենը վեց լավ ժամ, երբ աշխատում եմ: Էդ ընթացքում հազիվ եմ հասցնում թեզիս հետ կապված գործերս: Ֆեյսբուքը կարող էր միայն մուտք գործել երեկոյան չորս ժամերի մեջ, այն էլ շատ բան չէր փոխի, մեկ էլ աշխատանքայինների մեջ, այն էլ մեծ հաճույքով բլոկ էի անում, չէր խանգարում:

Իսկ ես ասում էի՝ Ֆեյսբուքը թարգեմ, հոլանդերե՜նս կլավացնեմ, դեռ գուցե ֆիններենն ու գերմաներե՜նն էլ հասցնեմ, մի քիչ շա՜տ կարդամ, կուրսերայի դասե՜րն անեմ: Չէ՛: Լավ, ասենք, կուրսերայի դասերս էլ եմ խցկում էդ վեց ժամվա մեջ ու մի կերպ հասցնում եմ (բայց մեկ այլ կուրսից, միևնույն է, հրաժարվեցի, որովհետև ժամանակս չէր հերիքում): Բայց մնացածը՝ հը-ը: Օրը միայն քսանչորս ժամ ունի, ու դրանից փախչել չի լինի՝ անկախ նրանից Ֆեյսբուքում կամ, թե ոչ:

Հ.Գ. Քոմենթներից և անձնական չաթերից հասկանում եմ, որ շատերի մոտ տպավորություն է ստեղծվել, որ Ֆեյսբուքը թողնելուս գլխավոր պատճառը ժամանակն է (հատկապես այս պահին, երբ թեզս եմ գրում): Չհասկացվածությունից խուսափելու համար տեղադրում եմ այս հղումը, որտեղ քննարկում եմ Ֆեյսբուքից ջնջվելուս իրական պատճառները: Իսկ ժամանակի համար կա StayFocusd կոչվածը, ինչի շնորհիվ աշխատանքային ժամերին բլոկ եմ անում ուշադրությունս շեղող կայքերը: Օգնում է:

Advertisements

9 responses to “Ֆեյսբուքը որպես ժամանակակեր

  1. uluana says:

    Բյուր, հիմա առակդ ի՞նչ կցուցաներ։ Էնքան էլ չհասկացա։ 😀 Որ իմաստ չունե՞ր ջնջվելը։ 😀 Իսկ ընդհանրապես ֆեյսբուքից կամ մի ուրիշ տեղից ջնջվելը, կարծում եմ, հարցի լուծում չի, եթե մարդ ինքն իրան կառավարել չի կարողանում, որ ժամանակը ճիշտ կազմակերպի։ Ֆեյսբուքը չլինի, մի ուրիշ կայք կլինի կամ նույնիսկ ինտերնետից դուրս լրիվ ուրիշ մի բան։

    • byurie says:

      Չէ, առակս էն կցուցաներ, որ եթե ուզում ես ժամանակի համար ջնջվել ֆեյսբուքից, չարժե: Թե չէ ընդհանրապես ջնջվելու հարցին նախորդ գրառումներիցս մեկում եմ անդրադարձել:

      ________________________________

      • uluana says:

        Հա, ժամանակի առումով համաձայն եմ, որովհետև ժամանակը կառավարել չիմացողը միշտ էլ ժամանակը վատնելու տեղ կգտնի։ Ուղղակի կոնկրետ Ֆեյսբուքը, նաև ահռելի ինֆորմացիայի հեղեղ ա, որ միանգամից լցվում ա գլխիդ, ու գլուխդ տրաքում ա։ Ասենք, ֆորումից կամ ուրիշ վիրտուալ միջավայրերից տենց զգացողություն չի լինում, էլի։

      • byurie says:

        Դե հա, իմ ասածն էլ ա էդ:

        Էս գրառումս հո կարդացել ես. https://byurakn.wordpress.com/2013/04/28/%D6%86%D5%A5%D5%B5%D5%BD%D5%A2%D5%B8%D6%82%D6%84%D5%AB-%D5%BD%D5%BF%D5%A5%D5%B2%D5%AE%D5%A1%D5%AE-%D5%BA%D5%A1%D5%BF%D6%80%D5%A1%D5%B6%D6%84%D5%A8/ լայքդ տեսել եմ 😀

        ________________________________

  2. Vartan says:

    Բարև
    Սենց մի հատ հոդված աչքովս ընկավ: Մտածեցի քեզ կհետաքրքրի
    http://www.theverge.com/2013/5/1/4279674/im-still-here-back-online-after-a-year-without-the-internet

    • byurie says:

      Շնորհակալ եմ, կարդացի 🙂
      Բայց ես Ֆեյսբուքում, ոչ թե ինտերնետում չլինելու մասին եմ խոսում: Դրանք լրիվ տարբեր բաներ են: Ու մի քիչ էլ հոդվածի հեղինակը մեղքս գալիս ա ճիշտն ասած: Փաստորեն, իրան պետք էր ինտերնետից դուրս գալ փոստի կայֆը զգալու համար, էն էլ դա կարճ տևեց: Իսկ ինձ բացարձակապես չի խանգարում երկուսի համատեղումը:

  3. Liana says:

    indz hamar erbeq FB kaxvacutjun chi arachacrel….. miajn zhamanc, ancudarc norutyunner… hetaqrqrutjunner, nayev tarberak im hetaqrqrutjunnerov kisvel…unem sirvac enkerner, voronc het shpume hachujqe….ev iharke huysov em vor oreric mi or el qez nujnpes krkin ktesnem enkerneris sharqum:))))

    • byurie says:

      Վայ, Լիանա ջան, նեեեեենց ուրախ եմ քեզ էստեղ տեսնելու համար 🙂

      Նայի, այ էդ քո ասած ժամանց, անցուդարձ, նորությունները, հետաքրքրություններով կիսվելն ու ընկերների մի հսկայական խումբը զզվացրել ա ինձ արդեն: Սենց ավելի լավ չի՞: Տես, քեզ հետ ուզում եմ շփվել, շփվում եմ: Որ մի քիչ ավելի շատ կարոտեմ, մեյլ էլ կգրեմ, տեսնեմ՝ ոնց ես: Իսկ Ֆեյսբուքը լիքը արհեստական հարաբերություններ ա ստեղծում, թվում ա՝ էդ ա, որ կա, էսքան լավ ընկերներ ունեմ, մինչդեռ իրանց ճնշող մեծամասնությունը ինձ վրա թքած ունեն, ես էլ իրանց վրա թքած ունեմ:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: