Չորս զուգահեռ կյանք ունենայի, որոնցից առաջինում լինեի կարիերիստ գիտնական կին ու առանց մտածելու առաջ գնայի: Լինեին նաև ենթակյանքեր, որոնցից ամեն մեկում կարիերան տարբեր աշխարհագրական դիրքերում կամ ոլորտներում լիներ: Երկրորդում լինեի ընտանիքին նվիրված մայրիկ, որի համար իր երեխաներից դուրս աշխարհ չկա: Երրորդում վատ աղջիկ լինեի, ջահել ժամանակ տնից փախնեի, ծխեի, խմեի, ուռեի, ձեռքիցս բան չգար, բանտերով ու հիվանդանոցներով քարշ գայի: Չորրորդում կողքից նայեի բոլոր երեքին իրենց ենթատեսակներով ու ընտրեի ինձ ամենաշատ դուր եկածը:
Հիմա չորրորդում եմ, բայց արդեն ընտրել եմ առաջինը:
Հա, դու ընտրի, քանի կարող ես, հետո երկրորդը քեզ կընտրի։ 😛 😀
Երկրորդն ինձ չի ընտրի, արխային 😀
________________________________
Կընտրի, կընտրի, արխային։ 😀
հը-ը 😀 ես իմ տեսակը լավ գիտեմ
________________________________
Գիտեմ, որ լավ գիտես, ուղղակի ձևացնում ես, թե չգիտես։ 😀
Ուղղակի մեկ-մեկ սխալ բզիկներ եմ ունենում 😀
________________________________
Ես էլ կուզենայի մի կյանքում ընտանիքին նվիրված մամա լինեի, մյուսում՝ արվեստին նվիրված, կտտցրած մեկը։ 😀 Բայց իրականում կուզենայի մի հինգ–վեց կյանք լիներ տենց, ամեն մեկում արվեստի մի ճյուղով զբաղվեի։ 😀 Էն ընտանիքին նվիրվածը չհաշված, էլի։ 😀 Բայց եթե համատեղելը ստացվի, էդ, իհարկե, լավագույն տարբերակը կլինի։ 😀
Համատեղելը սուտ ա. պարտադիր մի բան տուժում ա:
________________________________
ինձ թվոմ ա, որ ես ունեմ իրանց, պարզապես ուղեղումս ու էս աշպարհին լավ ֆռռցնելու դեպքում կկարողանամ դրանք բոլորն էլ իրական-ացնել ։Ճ
Ինձ էլ կասե՞ս ձևը
________________________________