Էս Խրոնինգենում երկու օր ա, ինչ վերջապես նորմալ տաք եղանակ ա անում (այսինքն՝ քսան աստիճան էլի, ավել բան չեմ ասում), հետն էլ արևոտ ա: Ուրեմն մեր գրադարանի շենքում մի հատ սրճարան կա, որը բացօթյա հատված էլ ունի: Բնականաբար, լավ եղանակին բոլորը ձգտում են էնտեղ գնալ:
Էրեկ առավոտյան հավաքվում ենք սրճելու: Դուրս եմ գալիս պատշգամբ, որ մեզ համար սեղան պահեմ: Նայում եմ շուրջս, տեսնում, որ չնայած սարսափելի մարդաշատությանը, մի սեղան ազատ ա: Զարմանում եմ, նստում մոտը, էրեխեքն էլ են գալիս, ասում են թե՝ ուխ, էս ինչ լավ սեղան ես ընտրել: Բայց մեկ էլ սաղս ջոկում ենք ինչ ա կատարվում: Ուրեմն էս չորսս էլ արևոտ երկրներից ենք ու գիտենք, որ երբ արև ա լինում, պետք ա ստվերում նստել: Իսկ էս ախմախ հոլանդացիներն ու գերմանացիներն արևին կարոտ են, էշ-էշ ստվերը թողել, խցկվել են ուղիղ ճառագայթների տակ: Դրա համար ստվերում գտնվող սեղանն ազատ ա մնացել:
Հա, ու մեկ էլ նկատում ենք, որ սաղ տկլորվել են. կարճ շորտիկներ, պլեչիկներով մայկաներ, ոտաբոբիկ: Նենց տպավորություն ա, որ ծովափ են եկել: Մենք դեռ նենց համեստ կարճթևով ենք, ժակետն էլ հետներս: Ասում ենք՝ տո սրանք ի՞նչ գիտեն շոգն ինչ ա: