Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

30 օր երաժշտության հետ. օր 30. իմ ամենասիրելի երգն անցյալ տարի այս ժամանակ

on May 17, 2013

Էս մի երգին հենց սկզբից էի պատրաստվում: Մոտավոր հաշվարկել էի, թե 30-րդ օրը երբ է գալու, փորձում էի փորփրել, վերհիշել, թե կոնկրետ այս օրերին ինչ էի լսում անցյալ տարի: Բնականաբար, ամենալավ օգնությունը lastfm-ն է: Բացեցի համապատասխան շաբաթը: Այ քեզ բան. սրանից մի շաբաթ առաջ էլ, մի շաբաթ հետո էլ կային երգեր, որոնք մյուսներից շատ էի լսում, բայց կոնկրետ այս մեկը լրիվ դատարկ էր, բաց: Դա բնավ չի նշանակում, որ անցյալ մայիսի կեսերին ոչինչ չէի լսում. 2012-ի մայիսը նույնքան երաժշտական էր ինձ համար, որքան այս տարվանը: Ուղղակի կար մի շաբաթ, երբ ինձ տուն էի գցում դասից ու միանգամից youtube միացնում, որ լսեմ մի շատ կոնկրետ երգ՝ Լիլիթ Բլեյանի «Տրամադրությունը»:

Հ.Գ. Փաստորեն, այսօր ավարտվում է 30 օր երաժշտության հետ զբոսանքը: Շնորհակալություն բոլոր հետևողներին, քոմենթողներին ու իրենց սեփական բլոգներում մասնակցողներին: Շնորհակալություն Բային գաղափարի համար: Քանի որ ես շատ եմ ուզում, որ հայկական բլոգոսֆերան ակտիվանա, մոտ ժամանակներս նմանատիպ տեքստային տարբերակով խաղ կառաջարկեմ:

Advertisements

4 responses to “30 օր երաժշտության հետ. օր 30. իմ ամենասիրելի երգն անցյալ տարի այս ժամանակ

  1. չգիտեմ ինչու, բայց լացում եմ էս երգը լսելուց

    • byurie says:

      Հա, ինձ էլ ա լացացնում: Դրա համար էլ չեմ լսում:

      ________________________________

      • ես էլ, մենակ երեք անգամ լսեցի ու էլ չեմ լսելու :Ճ

      • byurie says:

        Հեհե, ես էդ երգն արդեն անգիր գիտեմ: Ի դեպ, Երևանում մեկը կար, իրա հեռախոսի զանգն էր դրել էս երգը: Հենց զանգում էին իրան, վատանում էի:

        ________________________________

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: