Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

«Ալիսը հայելու աշխարհում» (Լյուիս Քերոլ)

on May 19, 2013

Լյուիս Քերոլը եթե կենդանի լիներ, հաստատ ճակատը կպաչեի էս գործի համար: Հաստատ պիտի ասեմ, որ «Հայելին» ինձ ավելի շատ դուր եկավ, քան «Հրաշքների աշխարհը»: Բացատրեմ՝ ինչու: Առաջինում սյուժետային գիծն ավելի հստակ էր. Ալիսն անցնում է հայելու մյուս կողմը, հայտնաբերում, որ շախմատի տախտակի վրա է, ուղևորվում դեպի ութերորդ վանդակ, որպեսզի թագուհի դառնա՝ ճանապարհին զանազան արարածների հանդիպելով:

«Հրաշքներում» էս հստակությունը չկար: Ճիշտ է՝ էնտեղ էլ խաղաթղթերն էին, բայց գործի ընթացքում խաղը, քայլերը չէին երևում: Գուցե կային, բայց չէի տեսնում:

Բացի շախմատից, էստեղ պատմությունը զարգանում էր նաև հայելային պատկերով. Ալիսը գտնում է բանաստեղծության հայելային տեքստ, ժամանակը հակառակ է ընթանում և այլն:

«Հայելու» հերոսներից մի քանիսը շատ ավելի հավեսինն էին, մասնավորապես՝ Համփթի Դամփթին (էդպես էլ չիմացա՝ հայերեն ոնց են թարգմանել նրա անունը) և շախմատի խաղաքարերը:

Կարծում եմ՝ էստեղ բառախաղերն էլ էին ավելի ստացված, անկապություններն էլ ավելի հասկանալի: Ուղեղս գերագույն հաճույք էր ստանում դրանցից յուրաքանչյուրը կարդալիս, ու անընդհատ ասում էի՝ այ դու ապրես:

Ու դուրս գալիս էր նաև, որ գեղարվեստական գրականությունն էսքան սիրուն խառնած էր ֆիզիկայի ու մաթեմատիկայի հետ:

Գրքի հայերեն թարգմանությունը կա: Չգիտեմ՝ որակն ինչպիսին է, բայց նման գիրք թարգմանելը շատ լուրջ մարտահրավեր է:

Մի փոքրիկ մեջբերում անեմ, թեև բառախաղային հատվածներից չեն:

“I’m sure MINE only works one way,” Alice remarked, “I can’t remember things before they happen.” “It’s a poor sort of memory that only works backwards,” Queen remarked.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: