Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

«Մեծն Գեթսբին» (կինոն)

on May 25, 2013

Չէ էլի, չէ՛, Լեոնարդո ԴիԿապրիոյից Գեթսբի դուրս չի գա: Գիրքը շատ վաղուց՝ 2004-ին եմ կարդացել, ահագին բան չեմ հիշում, բայց Գեթսբին էնքան տղամարդկային, էնքան ուժեղ էր տպավորվել: Լեոնարդոն իր էդ գծած դիմագծերով, նրբիկ դիմագծերով հեչ Գեթսբի չէ: Չգիտեմ, գուցե ես էի էն ժամանակ ջահել ու ռոմանտիկ և ուրիշ կերպ էի հիշում, չգիտեմ:

Բայց էրեխեքին դուր եկավ կինոն: Երբ վերջում քննարկում էինք հատկապես Լեոնարդոյի՝ դերին համապատասխան լինել-չլինելը, Սոֆյան էլ, Սրջանն էլ խոստովանեցին, որ մինչև գիրքը կարդալը թրեյլերը տեսել էին (հա, երկուսն էլ մի շաբաթ առաջ են վերջացրել), միանգամից Գեթսբիի տեղը Լեոնարդոյին պատկերացրել:

Խոխմը. «Տիտանիկի» հետ լիքը զուգահեռներ կային: Ներքևի նկարն առավոտյան էր Սոֆյան ուղարկել, երբ էդ կադրն էլ ցույց տվեցին, ահագին ծիծաղեցինք: Բա վերջում էլ Գեթսբիի մեռնելու կադրը ճիշտ նույն տիպի էր, ինչպես Ջեքի խորտակվելը: Դե էլ չասենք, որ թեման էլ ահագին նման էր. աղքատ տղան սիրահարվում է հարուստ աղջկա:

Ֆիլմի հատուկ էֆեկտներն էլ, հենց մենակ 3D լինելն էլ ահագին համը հանում էին: Չգիտեմ, դուրս հեչ չեկավ: Նիքն էր լավը: Մնացած ամեն ինչը շատ անկապ էր: Ու էս ամենի մեջ ամենաշատը մեկին սիրեցի՝ Ֆիցջերալդին:

Advertisements

4 responses to “«Մեծն Գեթսբին» (կինոն)

  1. Տանամա says:

    Հա՜։ Ինձ կինոյում հենց ֆիլցջերլարդականությունը դուր եկավ ։Ճ ոչ միանշանակ հարաբերությունները, սենց մի տեսակ «պատմություններ» սյուժեն լռիվ ինքն էր։ Այսինքն դուր եկավ, որ պահպանել էին։ Իսկ էն, որ Ֆիցջերալդի մեջ էդքան էլ չեմ սիրում, նե տո շտո բի չեմ սիրում, այլ իմը չի, որ գնում է սյուժեն ու կորում է, սկսում է ինչ-որ շատ թափառել, էդ էլ կար մի քիչ։ Կամ էլ ես էի ակնկալում ու տեսա ։Ճ
    Բայց խոխմ էր, որ ասում է՝ ես այդպիսի գոտեպնդող ժպիտ երբեք չէի տեսել կամ նման մի բան, ու Դեկաբրիոյի ժպիտը բնավ էդ պահին գոտեպնդող չես անվանի ։Դ
    ՈՒ Նիքը իսկապես լավն էր ։Ճ
    այ, որ մտածում էի, որ ստավկան երեք Դ-ի վրա են արել, ջղայնանում էի, բայց նենց որ չէի մտածում դրա մասին, ուտվում էր

    • byurie says:

      Մմմ, ինձ թվում ա ամեն դեպքում կինոն ավելի մակերեսային էին սարքել, նույն պատմությունը կորցրել գլամուրի մեջ: Ֆիցջերալդն էնտեղ ավելի խորը բաների հետևից ա գնում, ինչը կինոն կորցրել ա: Ու մեկ էլ Նիքին ալկոհոլիկ սարքելու պահերը սպանես, չեմ հասկանա: Էս ամերիկացիների յանը տարել ա թերապիստների վրա, եթե մի տեղ չեն խցկում, չեն հանգստանում:

      Հա, ասենք Գեթսբին էն թեման չի էլի, որ 3D սարքեն: Առանց դրա էլ կարելի էր հանգիստ յոլա գնալ:

      • Տանամա says:

        հմմ, ես էլ սկիզբը չէի տեսել, կարծում էի հոգեկան հիվանդություն ա մոտը ։ՃՃ վերջում էլ հրաժարվեցի որևէ բացատրություն գտնելու մտքից
        հա ու գլամուրն էլ, դրած մտածում էի հիմա ի՞նչ տեսանկյունից ա ինքը դա ցույց տալիս, կինոն էլի, կամ նույնը ինչ տեսանկյունից ա Ֆիցջերալդի մոտ, գիրքը դեռ չեմ կարդացել էլի
        ու տենց շատ բաներ կային, որոնց վերաբերյալ գուշակություն էի անում՝ ինչ մոտիվներով ա նա կամ էս մեկը ինչ-որ բան անում, ինչ ա իրականում մտածում, ոնց ա զգում։

      • byurie says:

        Աաաա, գիրքը չե՞ս կարդացել դեռ: Դե ուրեմն շատ չպատմեմ գրքից, բայց դե չգիտե՞ս, Ֆիցջերալդի մշտական փողային թեմաներն են: Ու ամեն դեպքում, Գեթսբին շատ խորը տիպ ա, իրա շուրջ խորհրդավորությունն անընդհատ օդում կախված ա, իսկ ֆիլմում անընդհատ գնում-գալիս ա խորհրդավորությունը: Անկապ ա:

        ________________________________

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: