Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Հենկ Հելմանտել. նկարչի տանը

on May 31, 2013

Հենկ Հելմանտելի տուն-թանգարանը գտնվում է Խրոնինգեն քաղաքից փոքր-ինչ հյուսիս:

ՊարտեզումՄեզ դիմավորեցին պարտեզում ու սուրճ հյուրասիրեցին: Շարվեցինք սեղանի շուրջ ու սկսեցին զրույց անել, երբ եկավ մոխրագույն մորուքով ու փոքր-ինչ երկար մազերով մի տղամարդ, հերթով ձեռքը պարզեց բոլորին և ներակայացավ.

– Հենկ Հելմանտել:

Նրա տունը գտնվում էր 14-րդ դարում կառուցված Անդրեասկերկի (ասել է թե Անդրեաս եկեղեցի) հարևանությամբ: Մոտավորապես նույնքան հին էր նրա տունը, որտեղ ժամանակին քահանան էր ապրել: Ութսունականներին Հելմանտելն առել էր տարածքը ու փորձել վերականգնել տան միջնադարյան տեսքը՝ տարիներ շարունակ դեսուդենից կարմիր աղյուս հավաքելով, մեծացնելով այն ու մի թևը թանգարան սարքելով: Այցելությունը հենց այդտեղից սկսեցինք:

– Երբ մարդիկ գալիս էն էստեղ,- Խրոնինգենի բարբառով պատմում է Հելմանտելը, Հանսը թարգմանում է,- առաջին ռեակցիան լինում է՝ ոնց որ ֆոտոներ լինեն: Ես դրանից վիրավորվում եմ, որովհետև իմ նկարներն ավելին են, քան ֆոտոները, դրանք արտացոլում են մեզ շրջապատող իրականությունը, դրանք շոշափելի են:

shoes

Հենկ Հելմանտելը հիմնականում Նատյուրմորտներ ու եկեղեցիների ինտերիերներ է նկարում:

– Քսանմեկերորդ դարի նկարչից չէիք սպասի, չէ՞,- հարցնում է խմբին ու ավելացնում,- ամեն մարդ պիտի զբաղվի նրանով, ինչ իրեն իսկապես դուր է գալիս: Իմ բախտը բերեց, որ ես շատ շուտ հասկացա, թե ինչն է գրավում:

Helmantel

Պատմեց, թե ոնց են նկարները ստեղծվում: Նատյուրմորտների համար առարկաներն իրար կողք դնում, ուսումնասիրում է, ճիշտ լուսավորություն ընտրում, իսկ եկեղեցիների համար օրեր է անցկացնում էսքիզներ անելով, մանրամասն նշումներ կատարելով գույների ու լուսավորության մասին, հետո գնում է տուն ու նկարում:

interior

– Ֆոտոներ չե՞ք անում,- հարցրեց մեկը:

– Վերջին տարիներին փորձել եմ: Օգուտ չեն տալիս, էսքիզներն ավելի ինֆորմատիվ են,- պատասխանում է Հելմանտելը:

Հետո ցույց է տալիս պարտեզը, որն իր որդին է նախագծել:

DSCF4066

Այնուհետև մտնում ենք արվեստանոց: Շուրջբոլորը պատրաստի կտավներ են, ներկեր, վրձիններ: Նույնիսկ տան բնակելի տարածքն է լրիվ միջնադարյան: Թվում է՝ թանգարանում է ապրում:

Երբ վերջում մի միջնադարյան սեղանի շուրջ հավաքված թեյ էինք խմում, Հենկ Հելմանտելը, կծելով խմորեղենն ու բեղերը կրեմոտելով հրաժեշտի խոսքն է ուղղում մեզ.

– Երբ տասնիններորդ դարում լուսանկարչությունը հայտնաբերվեց, բոլորն ասում էին՝ ի՜նչ բնական է, ոնց որ նկարված լինի:

Հենկ Հելմանտելի պաշտոնական կայքը (և լիքը նկարներ)

Advertisements

One response to “Հենկ Հելմանտել. նկարչի տանը

  1. […] Լայդենից Հարլեմ քշելը (կակաչ տեսնելու հույսով)  – Հենկ Հելմանտելի տանը – Բարսելոնան իր ամեն ինչով – Զեմֆիրայի համերգն ու այդ […]

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: