Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

30 պատմություն նախագծի մասին

on June 6, 2013

Եկել եմ ասելու, որ չեմ փախել, չեմ կորել, ձեռք չեմ քաշել նախագծից: Բոլորիցդ շա՜տ շնորհակալ եմ, որ կիսվում եք հիանալի պատմություններով: Ինձ ահագին դուր է գալիս հայկական բլոգոսֆերայում տիրող այս աշխուժությունը: Ու հատկապես դուրս գալիս է, որ կարծես կապ է ստեղծվում տարբեր բլոգային հարթակների միջև: Որպեսզի բոլորդ կարողանաք բոլորիդ պատմությունները կարդալ, մի քիչ առաջ նստեցի, հղումները հավաքեցի այս գրառման մեջ: Պարբերաբար կթարմացնեմ: Կխնդրեի, որ եթե նկատեք՝ ինչ-որ հղում պակասում է, անպայման տեղյակ պահեք, ավելացնեմ: Ու մեկ էլ՝ փակ գրառումների հղումները չեմ դրել, սակայն եթե կամենում եք, որ դրանք էլ լինեն, կա՛մ առանձին նամակ գրեք, կա՛մ մեկնաբանություն թողեք, դրանք էլ կավելացնեմ:

Հա, ուրեմն սկսեմ արդարանալ, թե ինչու եմ կորած ման գալիս: Ահագին զբաղված եմ էս օրերին: Դրան գումարած՝ բրաուզերս սահմանափակել է ժամանցային կայքերի գործածումը (ինքս եմ որոշել՝ որոնք են դրանք): Դրա համար ձեզ կարողանում եմ կարդալ միայն առավոտյան սուրճի հետ, մեկ էլ երեկոյան տուն գալուց հետո (չնայած էսպես թե էնպես օրվա ամենահարմար ժամերն են), բայց չեմ հասցնում ո՛չ ինքս գրել, ո՛չ մեկնաբանություն թողնել: Ուզում եմ ասել՝ դուք գրեք, շա՜տ գրեք, մի մտածեք, թե կարդացող չկա: Մեկը ես հաստատ կարդում եմ:

Լավ, թռա բաց թողածս գրառումները կարդալու, քանի ինտերնետս չի անջատվել: Էս երկու օրը խոստանում եմ՝ ես էլ նոր պատմություն կգրեմ: Ու նորից՝ շա՜տ շնորհակալություն մասնակցության համար: Չեք պատկերացնի, թե ոնց եմ ուրախանում ամեն նոր գրառում կարդալով:

Advertisements

2 responses to “30 պատմություն նախագծի մասին

  1. hasmiko says:

    Մի հատ ասեմ ու գնամ,, Բյուուր, մի ստեղծաաագործ, անհամբեեր մուսա ես արթնացրել մեջս, մի պատմությունը չվերջացրած մյուսը գրելու ցանկությունա գալիս մոտս 😀 😀 ապրեսսս !!!!!!!

    • byurie says:

      Դու էլ ապրես, շատ լավ ա, գրի 🙂 էս քանի օրը էլի շատ խառն եմ, շաբաթ-կիրակի կնստեմ, կկարդամ 🙂

      ________________________________

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: