Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Պատմություն 5. իմ ամենամեծ նվաճման մասին

on June 8, 2013

Արձակուրդի թեմայից թռա, քանի որ իմ բոլոր արձակուրդների հնարավոր ու անհնար պատմությունները պատմել եմ կամ պատմելու չեն: Բացի դրանից, մյուս շաբաթ մի քանի օրով արձակուրդ եմ գնում: Կգամ, թարմ-թարմ կպատմեմ 🙂

Լինելով բավական ամբիցիոզ արարած՝ հաճախ է պատահում, որ ներսիցս ինձ ուտում եմ, թե՝ արդեն քսանվեց տարեկան եմ, բայց ոչ մի բանի չեմ հասել, թե՝ հլը հասակակիցներիս նայեք, մարդ ա իր գործով առաջ են գնում, իսկ ես հլը սատկած ուսանող եմ ու չգիտեմ՝ վերջս ինչ է լինելու: Մի խոսքով, եթե թողնենք, որ ամբիցիաներս խոսեն, կասեմ, որ ես ոչ մի նվաճում էլ չունեմ, այ նվաճում կլինի, եթե որևէ հաստատություն ղեկավարեմ կամ ինչ-որ գիտական հայտնագործություն անեմ:

Ու ես պոչով սուտ ասած կլինեմ:

Եթե թողնեմ, որ խիղճս խոսի, կասեմ, որ բախտավոր մարդ եմ, որովհետև մինչև հիմա ինչ մտքիս դրել եմ, հասել եմ դրան: Ու եթե քսանվեց տարեկանում դեռ ուսանող եմ, ոչ թե ինչ-որ լավ գործ ունեմ ու աշխատում եմ, ապա դա միայն այն պատճառով է, որ ես եմ այդպես ուզել:

Իսկ ես նվաճել եմ ոսկե մեդալ առանց կաշառքի, անվճար ուսում ԵՊԲՀ-ում, հետո էլ կարմիր դիպլոմ, որը ոչ մեկի պետք չէր, տարին մեկ անգամ Եվրոպա գնալ, հետո նաև Եվրոպայում ուսում ստանալ, այն էլ կրթաթոշակով, լիքը ընկերներ, հեծանիվ քշել: Մի խոսքով, որ ոլորտն էլ վերցնեք, նվաճում ունեմ: Բայց կարծում եմ՝ դրանք ամենակարևորը չեն:

Իմ ամենամեծ նվաճումը մի քանի օր առաջ գնածս ինքնաթիռի միակողմանի տոմսն էր, որը գիտեի՝ գնելու եմ, բայց անընդհատ հետաձգում էի, որովհետև հոգուս խորքում դեռ վախենում էի, որ դա ճիշտ որոշում չէ: Դուք չեք պատկերացնի, թե ինչպիսի ներքին պատերազմների, կասկածների, մտավախությունների, շրջապատի նախատինքների ու զգուշացումների միջով եմ անցել: Ու սա նվաճում է, որովհետև կարողացել եմ հաղթահարել զանազան պլպլան գայթակղություններ լավ կարիերայի կամ ավելի ապահով կյանքի տեսքով: Ավելին՝ նույնիսկ հասել եմ նրան, որ անհամբերությամբ եմ սպասում այս տարվա սեպտեմբերի մեկին:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: